Կորիոլիսի արագացում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կորիոլիսի արագացում.JPG

Կորիոլիսի արագացում, պտտական արագացում, կետի լրիվ արագացման մաս, որն առաջանում է այսպես կոչված բարդ շարժման դեպքում, երբ փոխադրական շարժումը, այսինքն՝ հաշվարկման շարժական համակարգի շարժումը համընթաց չէ։ Կորիոլիսի արագացումն առաջանում է կետի Vh հարաբերական արագության (փոխադրական շարժման դեպքում) և փոխադրական արագության (հարաբերական շարժման դեպքում) փոփոխման հետևանքով։ Կորիոլիսի արագացումը որոշվում է՝

կոր=փհsinα

բանաձևով, որտեղ ωփ-ն որևէ AB առանցքի շուրջը հաշվարկման շարժական համակարգի պտտման անկյունային արագությունն է, α-ն՝ Vh-ի և AB առանցքի միջև կազմված անկյունը։ Կորիոլիսի արագացումը որպես վեկտոր որոշվում է՝

կոր=2[փհ]

բանաձևով։ Կորիոլիսի արագացման ուղղությունը կարելի է ստանալ հ վեկտորը AB առանցքին ուղղահայաց հարթության վրա պրոյեկտելով և այդ պրոյեկցիան 90°-ով շրջելով փոխադրական շարժման ուղղությամբ (տես նկարը, որտեղ հարաբերականը M կետի շարժումն է գնդի AMB միջօրեականով, իսկ փոխադրականը՝ գնդի պտույտը AB առանցքի շուրջը)։ Հարկավոր է նշել, որ Կորիոլիսի արագացումը կետի արագացման մասն է հաշվարկման հիմնական և ոչ թե շարժական համակարգի նկատմամբ։ Օրինակ, Երկրի մակերևույթի վրայով շարժվելիս, Երկրի պտտման հետևանքով կետը Կորիոլիսի արագացումը կունենա աստղերի և ոչ թե Երկրի նկատմամբ։ Համընթաց փոխադրական շարժման դեպքում (փ=0) կամ երբ α=0, Կորիոլիսի արագացումը հավասար է զրոյի։ «Կորիոլիսի արագացում» հասկացությունն օգտագործում են կինեմատիկայի և դինամիկայի խնդիրները լուծելիս։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 657 CC-BY-SA-icon-80x15.png