Կորեայի ժողովրդագրության ազգային թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կորեայի ժողովրդագրության ազգային թանգարան
Korea-Seoul-National.folk.museum-01.JPG
Տեսակ ազգային թանգարան
Երկիր Flag of South Korea (1984–1997).svg Հարավային Կորեա
Տեղագրություն Ջոնգոգու
Հասցե 03045
Հիմնադրված է 1924
Այցելուներ 2,705,814 (2013)[1]
Կոորդինատներ: 37°34′53.85″ հս․ լ. 126°58′44.72″ ավ. ե. / 37.5816250° հս․. լ. 126.9790889° ավ. ե. / 37.5816250; 126.9790889
Կայք nfm.go.kr
Կորեայի ժողովրդագրության ազգային թանգարանը գտնվում է Հարավային Կորեաում
Կորեայի ժողովրդագրության ազգային թանգարան
Կորեայի ժողովրդագրության ազգային թանգարանը գտնվում է Աշխարհում
Կորեայի ժողովրդագրության ազգային թանգարան

Կորեայի ժողովրդագրության ազգային թանգարան (հանգըլ՝ 국립민속박물관, հանջա՝ 國立民俗博物館), Հարավային Կորեայի ազգային թանգարանը, Սեուլի Ջոնգնոգու շրջանի Կյոնգբոկկունգ պալատում գտնվող երկու թանգարաններից մեկը։ Թանգարանի էքսպոզիցիան նվիրված է կորեական ժողովրդի կենցաղին՝ հնագույն ժամանակներից մինչև Չոսոնի ժամանակաշրջան։ Աշխարհի ամենաայցելվող գեղարվեստի թանգարանների քսանյակում է[1]։

Ստեղծման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեղծվել է 1945 թվականի սեպտեմբերի 8-ին՝ ԱՄՆ կառավարության մասնակցությամբ․ բացվել է 1946 թվականի ապրիլի 25-ին «Մարդաբանության ազգային թանգարան» անվամբ։ Մինչ 1975 թվականը միատեղված է եղել Կորեայի ազգային թանգարանի հետ։

1975 թվականի ապրիլի 11-ին բացվել է Կյոնգբոկկունգ պալատի տարածքում նախկինում գործող Ժամանակակից արվեստի թանգարանի վայրում՝ «Կորեայի ազգային ժողովրդագրության թանգարան» անվամբ։ 1993 թվականի փետրվարի 17-ին տեղափոխվել է Ազգային թանգարանի նախկին շենք[2]։

Էքսպոզիցիա և այցելություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանի էքսպոզիցիան ներկայացված է երեք հիմնական ուղղություններով՝ Կորեական ժողովրդի պատմություն, Կորեական կենցաղ և Չոսոնի ժամանակաշրջանի կորեացիների կյանքի ցիկլ։ Բացի այդ, էքսպոզիցիայի մեծ մասը ցուցադրված է բաց երկնքի տակ, պալատի տարածքում[3]։

Թանգարանը տեղակայված է Սեուլի հյուսիսային Ջոնգնոգու շրջանում։ Թանգարանի մուտքն անվճար է[4]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]