Կոստրոմայի մարզային տիկնիկային թատրոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կոստրոմայի մարզային տիկնիկային թատրոն
Տեսակտիկնիկային թատրոն, պատմական շենք և տիկնիկային թատրոն
Երկիր Ռուսաստան
Գտնվելու վայրըԿոստրոմա
Հիմնադրման ամսաթիվ1896
Կայքkukla44.ru

Կոստրոմայի մարզային տիկնիկային թատրոն, տիկնիկային թատրոն Կոստրոմայում

Կառույց[խմբագրել | խմբագրել կոդը]

Թատրոնի շենքը գտնվում է քաղաքի կենտրոնում, մեծ ալյուրային առևտրային շուկաների մոտ, Շեմիլովկա փողոցում։ Այն կառուցվել է 1896 թվականին Կոստրոմայի նահանգի ազգային քոլլեջի տեսուչի նախաձեռնությամբ, ճարտարապետ Ի.Վ. Բրյուխովի նախագծով։ Ի սկզբանե այնտեղ գտնվում էր Ալեքսանդր Օստրովսկու ընթերցարանը[1]։

Այդ շենքը հանդես է եկել Էլդար Ռյազանովայի և Նիկիտա Միխալկովայի ֆիլմերի նկարահանման ժամանակ, որպես երկաթուղային կայարան։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1920-ական թվականներին թատրոնի շենքը աշխատել է որպես Կոստրոմսկի դրամատիկական ստուդիա Ա.Դ. Պոպովի ղեկավարությամբ, իսկ ավելի ուշ բարենորոգվեց մանկական թատրոնի։ Այդ թատրոնում Ալեքսեյ Պապովը ստեղծել է մի շարք ստեղծագործական ներկայացումներ հետևելով Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոնի գործելավոճի։ «Ջրհեղեղ», Յու.-Խ. Բերգերա, «Ծղրիդը վառարանի վրա» Չ. Դիքենս, «Երեկո՝ նվիրված Փարիզի Կոմունային»[2]։

Թատրոնի բացման օրը համարվում է 1936 թվականի նոյեմբերի 8-ը։ Հենց այդ օրը ցուցադրվել է «Աղվես-քույրիկ» ներկայացումը։ Այս բեմադրությանը մասնակցում էին միայն վեց մարդիկ, ովքեր տիկնիկային ներկայացումներ բեմադրման փորձ չունեին։

Թատրոնի գոյության առաջին տարիներին, ինքը չուներ սեփական շենք, ներկայացումները բեմադրվում էին պիոնների տանը, որտեղ հատկացվել էր մի սենյակ, հետագայում նրանք զբաղեցրել են ուսուցչի տունը։ Միայն 1946 թվականին թիկնիկային թատրոնը ձեռք բերեց իր սեփական տարածքը, և մինչ այսօր նրանք այդ տարածքում են։

Իր գոյության երկար տարիների ընթացքում տեղի են ունեցել շատ ներկայացումներ, որոնց մակարդակը մի քիչ աճել է համեմատելով առաջին ներկայացումների հետ ինչպես տիկնկիկների կառավարման վարպետության այնպես էլ, թատրոնի բեմի կահավորման հետ։

Ներկայումս թատերախմբում աշխատում են 17 դերասաններ։ 2010 թվականին բեմականացվել է 452 ներկայացում, որին ներկա են եղել 47.8 հազար հանդիսատես։ 2011 թվականին Ա. Պ. Չեխովի «Արջը» ստեղծագործության հիման վրա բեմականացված ներկայացումը դարձավ թատերական մրցանակի դափնեկիր և «Ոսկե դիմակ» փառատոնին «Տիկնիկային թատրոնի լավագույն ներկայացումը[3]»

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «История здания на сайте театра». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 10-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 22-ին.
  2. Большая советская энциклопедия. Гл. ред. А. М. Прохоров, 3-е изд. Т. 20. Плата — Проб. 1975. 608 стр., илл.; 21 л. илл. и карт.
  3. Спекталь «Медведь» на сайте фестиваля «Золотая маска»

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]