Կոռուպցիան Ավստրիայում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ավստրիան իրավական ինստիտուտների և իրավական համակարգի լավ զարգացած համակարգ ունի, և կոռուպցիոն գործերի մեծ մասը հետաքննվում է խորհրդարանական կոմիտեի կողմից և ավարտվում դատական գործընթացներով և դատական համակարգի արդյունավետ աշխատանքով։ Սակայն, տեղի են ունեցել մի քանի աղմկահարույց կոռուպցիոն սկանդալներ, վերջին տասնամյակում, տարածաշրջանային, դաշնային, և պետական մակարդակներում։ Կոռուպցիոն սկանդալներից մեկում մասնակցություն է ունեցել նախկին կանցլերը[1]։

Շատ դեպքերում կոռուպցիոն գործունեությունը կապված է եղել պաշտոնեական դիրքի չարաշահման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, փողերի լվացման հետ։ Կոռուպցիոն սկանդալները կասկածի տակ են դրել երկրի քաղաքական էլիտայի վարքագծի էթիկական նորմերը։ Այս կասկածներն արտացոլվել են 2012 թվականին Եվրաբարոմետր հարցման արդյունքների մեջ, որտեղ հարցման մասնակիցների երկու երրորդը ավստրիացի քաղաքական գործիչներին համարել են կոռումպացված, ինչպես նաև իշխանության ինստիտուտն Ավստրիայի ամենակոռումպացված ինստիտուտն Է[2]։

2017 թվականին Transparency International միջազգային ոչ կառավարական կազմակերպության տվյալներով՝ Ավստրիան կոռուպցիայի բացակայության ցուցանիշով 180-ից զբաղեցրել է 16-րդ տեղը[3]։

Դրսևորումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մի քանի աղբյուրների տվյալներով՝ կոռուպցիան արգելք չկա Ավստրիայում բիզնես վարելու համար։ ԱՄՆ Պետդեպարտամենտի 2013 թվականի ներդրումային կլիմայի մասին հաշվետվության տվյալներով՝ կոռուպցիան լուրջ խնդիր չի համարվում, որը բարդացնում է բիզնեսի վարումը Ավստրիայում։ Համաշխարհային տնտեսական ֆորումի 2013-2014 թվականների գլոբալ մրցունակության զեկույցը նշում է, որ ներմուծման և արտահանման, կոմունալ ծառայությունների, հարկերի, պետական պայմանագրերի, լիցենզիաների հետ կապված կաշառքները հազվադեպ են Ավստրիայի համար։ Ավելին, կոռուպցիան տասներկուերորդ տեղն է զբաղեցնում Ավստրիայում բիզնեսի վարման խոչընդոտող առավել խնդրահարույց գործոնների շարքում։

2013-2014 համաշխարհային մրցունակության զեկույցի համաձայն, կառավարության պաշտոնյաների շրջանում ֆավորիտիզմը մրցակցային թերություն է երկրի համար։ Խնդիրը նաև անարդյունավետ ցուցադրումն է պետական գնումների ոլորտում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 GAN. «Austria Corruption Report» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 17-ին.
  2. «Eurobarometer 2012- Austria» (PDF). The European Commission. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 17-ին.
  3. e.V., Transparency International. «Corruption Perceptions Index 2017». www.transparency.org. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 24-ին.