Կոշչի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Կոշչի (ուզբ.՝ հողագործ), աշխատավոր դեհկանների մասսայական կազմակերպություն խորհրդային շրջանի Թուրքեստանում (դրա սահմանազատումից հետո՝ Միջին Ասիայի հանրապետություններում և Ղազախստանում)։ Ստեղծվել է ի զարգացումն նախկին չքավորական կոմիտեների։

Կոշչին ներգրավում էր ոչ միայն չքավոր գյուղացիներին, այլև միջակներին։ Մասսայական կոլեկտիվացումով կոշչիի ֆունկցիաները սպառվեցին, 1929-1930 թվականներին դրա միությունները վերափոխվեցին չքավորական խմբերի։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 591 CC BY-SA icon 80x15.png