Կոստանդին Ալթունյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Կոնստանտին Ալթունյանից)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ալթունյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Կոստանդին Ալթունյան
Ծնվել էփետրվարի 16, 1913(1913-02-16)
ԾննդավայրԵրևան, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն
Մահացել էդեկտեմբերի 12, 1990(1990-12-12) (77 տարեկան)
ԿրթությունՀԱՊՀ (1937)
ԱշխատավայրԵրևաննախագիծ
Պարգևներ
ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ

Կոնստանտին Տիգրանի Ալթունյան (փետրվարի 16, 1913(1913-02-16), Երևան, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - դեկտեմբերի 12, 1990(1990-12-12)), հայ ինժեներ-կոնստրուկտոր, ՀԽՍՀ վաստակավոր շինարար (1960), Հայաստանի ճարտարապետների միության անդամ, Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) մասնակից[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1937 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը։ 1944-1958 թվականներին եղել է Հայարդնախագիծ ինստիտուտի բնակ-քաղաքացիական շինբաժնի պետ, 1961-1968 թվականներին՝ Երևաննախագիծ ինստիտուտի տնօրեն[2]։ Ղեկավար պաշտոններ է զբաղեցրել «Հայարդնախագծում», համամիութենական «Սպորտնախագիծ» ինստիտուտում[1]

Ստեղծագործությունները՝ որպես հեղինակ-կոնստրուկտոր[խմբագրել | խմբագրել կոդը]

Եղել է վերակառուցվող եկեղեցիների կոնստրուկտորական հարցերով Էջմիածնի կաթողիկոսարանի խորհրդական, ղեկավարել Էջմիածնի Մայր տաճարի ամրացումը։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արժանացել է պետական և կառավարական պարգևների։

  • ՀԽՍՀ վաստակավոր շինարար, 1960

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Երևաննախագիծ 50, 1958-2008 թթ, Երևան, 2008 թ․, էջ 9։
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.