Կոնսոլիդացիա (այլ կիրառումներ)
Արտաքին տեսք
(Վերահղված է Կոնսոլիդացիաից)
Կոնսոլիդացիա (լատին․՝ con - միասին, solido - ամրապնդում) , ինչ-որ բանի ամրապնդում, միավորում, առանձին անձանց, խմբերի, կազմակերպությունների միախմբում՝ ընդհանուր նպատակի հասնելու պայքարում, երկու կամ ավելի ընկերությունների, ձեռնարկությունների միավորում։
- Կոնսոլիդացիա — նորմատիվ փաստաթղթերի համակարգման տեսակ։
- Կոնսոլիդացիա — հաշվապահական տեղեկությունների համախմբում ամփոփ հաշվետվություն նախապատրաստելիս։
- Կոնսոլիդացիա — Երկրի Ազգային արժույթի պահուստում ազգային արժույթի փոխարինումը միջազգային դրամական ակտիվներով։
- Կոնսոլիդացիա — չարաշահումային բաժնետոմսերի վաճառքից ստացված շահույթի ներդրումը ավելի հուսալի բաժնետոմսերում։
- Կոնսոլիդացիա — երկրաբանական գործընթաց, որի ժամանակ նստվածքների քանակը կրճատվում է (Դիագենեզի սկզբնափուլ)։
- Կոնսոլիդացիա — բորսային փոխարժեքի կայունացում բարձրացումից կամ իջեցումից հետո։
- Թոքային կոնսոլիդացիա — թոքային հյուսվածքների մեծացում։
- Կոտրվածքի կոնսոլիդացիա — կոտրվածքի միակցման գործընթացը (ոսկրային կոշտուկի առաջացում)։
- Բեռների կոնսոլիդացիա — մի քանի տարբեր ուղարկողների բեռների միավորում մի տրանսպորտային միջոցով առաքելու համար։ Այսպիսի համակարգը թույլ է տալիս խնայել զգալի գումարներ և պարզեցնել փաստաթղթերի ձևակերպման կարգը։
- Նմուշի կոնսոլիդացիա — ժամանակի ընթացքում գործադրված ճնշումից մատերիալի նմուշի ձևախեղում։
- Հիշողության կոնսոլիդացիա — տեղեկատվության՝ կարճաժամկետ հիշողությունից երկարաժամկետ հիշողության փոխակերպման գործընթացը։
Սա բազմիմաստ կամ համանուն եզրի տարբեր իմաստներով և կիրառումներով Հայերեն Վիքիպեդիայում առկա հոդվածների ցանկ է։ Ընտրեք ձեր որոնած իմաստը կամ կիրառումը ցանկից, իսկ հոդվածի բացակայության դեպքում կարող եք ավելացնել այն՝ հետևելով համապատասխան կանոններին։ |