Դիագենեզ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Դիագենեզ (հուն․՝ διά-նախածանց, այստեղ՝ վերա, հուն․՝ γένεσις-ծնունդ), ճնշման և ջերմաստիճանի ազդեցությամբ նստվածքներում կատարվող ֆիզիկա-քիմիական, քիմիական և օրգանական փոփոխություններ, որոնց հետևանքով նստվածքը ենթարկվում է քարացման։ Միջավայրի նոր ֆիզիկաքիմիական պայմաններում սկսվում է նստվածքների բարդ, բազմաբաղադրիչ համակարգերի հավասարակշռեցման պրոցես։ Նստվածքներում քայքայվում են որոշ միներալներ և ձևավորվում նորերը։ Վերջիններս բնորոշվում են մանրահատիկայնությամբ, առաջացնում սֆերօոլիտային և օոլիտային ագրեգատներ կամ ցեմենտացնում են նստվածքներում գտնվող ապարների հատիկներն ու բեկորները։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 369