Կոնյունկցիա
Արտաքին տեսք
Կոնյունկցիա (լատին․՝ conjunctio – միություն, կապ), տրամաբանական գործողություն, որի ժամանակ պարզ ասույթներից կազմվում է բարդ ասույթ՝ «և» տրամաբանական շաղկապի կիրառմամբ[1]։ Ստացված բարդ ասույթն անվանում են կոնյունկտիվ ասույթ։ Սիմվոլիկ նշանակումն է՝ a⋀b (կարդացվում է՝ a և b)։ Կոնյունկցիան նշանակում են նաև «&», «K» նշաններով։
Կոնյունկցիայի ճշմարտության աղյուսակն ունի հետևյալ տեսքը.
| a | b | a⋀b
|
|---|---|---|
| Ճ | Ճ | Ճ |
| Ճ | Ս | Ս |
| Ս | Ճ | Ս |
| Ս | Ս | Ս |
Աղյուսակից երևում է, որ a⋀b կոնյունկտիվ ասույթը ճշմարիտ է այն և միայն այն դեպքում, երբ ճշմարիտ են և a, և b ասույթները։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Кондаков, 1975, էջ 264—266, 534—536
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 572)։ |