Կոնկրետ երաժշտություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կոնկրետ երաժշտության ստեղծում, մագնիտոֆոնի ժապավենի զանազան բարդ շարժումների միջոցով։

Կոնկրետ երաժշտություն (ֆր.՝ musique concrete), հնչյունային կոմպոզիցիա, որ ստեղծվում է մագնիտոֆոնի ժապավենի զանազան բարդ շարժումների (ժապավենի շարժման արագացում, դանդաղեցում կամ հակառակ շարժում), «ֆոնոգենի» և հատուկ ստերեոֆոնիկ սարքավորումների օգնությամբ՝ շրջապատի կոնկրետ, ռեալ աղմուկները, ձայները (շոգեքարշի, մեքենայի շարժիչի ձայներ, զանազան հարվածներ, ճիչեր, շշուկներ և այլն) եռաժապավեն, բազմասկավառակ մագնիտոֆոնով միաժամանակյա գրանցման միջոցով։

Կոնկրետ երաժշտություն արդի արևմտաեվրոպական երաժշտության ժամանակակից հոսանքներից է։

«Գյուտարարը» և պրոպագանդիստն է ֆրանսիացի ինժեներ-ակուստիկ Պ. Շեֆֆերը, որը 1948 թվականին ստեղծել է իր առաջին «կոնկրետ» ստեղծագործությունը։ Կոնկրետ երաժշտության նմուշներից են Պ. Շեֆֆերի «Աղմուկների կոնցերտ», «Սև Էտյուդ», Պ. Շեֆֆերի և Պ. Անրիի «Որփեոս 53», Պ. Անրիի «Որփեոսի առագաստը», Պ. Բուլեզի «էտյուդ մեկ հնչյունով» ստեղծագործությունները։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 570 CC BY-SA icon 80x15.png