Կոնի Պոլերս
![]() | |||
Քաղաքացիությունը |
![]() | ||
Ծննդյան ամսաթիվ | նոյեմբերի 16, 1978[1] (42 տարեկան) | ||
Ծննդավայր | Հալե, Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետություն | ||
Հասակ | 163 սանտիմետր | ||
Քաշ | 54 կիլոգրամ | ||
Դիրք | Հարձակվող | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Կոնի Պոլերս (գերմ.՝ Conny Pohlers, նոյեմբերի 16, 1978[1], Հալե, Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետություն), գերմանացի ֆուտբոլիստ, որը հանդես է գալիս հարձակվողի դիրքում։ Աշխարհի չեմպիոն, Եվրոպայի չեմպիոն[2], ամառային Օլիմպիական խաղերի կրկնակի բրոնզե մեդալակիր[3], կանանց ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի քառակի հաղթող, ինչպես նաև մրցաշարի լավագույն ռմբարկու ողջ պատմության ընթացքում[4]։
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]
Կոննի Փոլերսը կարիերան սկսել է 1985 թվականին «ՖՍՎ 67 Հալլե» ակումբում։ Պրոֆեսիոնալ կարիերան սկսել է կանանց ֆուտբոլային ակումբ՝ «Տուրբինե»-ում։ Ելույթների ընթացքում փոխվել են մի քանի ակումբներ՝ «Նիդերկիրխեն», «Ատլանտա բիտ», «Ֆրանկֆուրտ», «Վոլֆսբուրգ», «Վաշինգտոն Սպիրիտ»: Իր ակումբային կարիերայի ընթացքում չորս անգամ հաղթել է ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայում (2004/05, 2007/08, 2012/13, 2013/14), երեք անգամ՝ Գերմանիայի առաջնություն (2003/04, 2005/06, 2012/13), չորս անգամ՝ Գերմանիայի գավաթ (2003/04, 2004/05, 2005/06, 2012/13)[2]։ 2013/2014 մրցաշրջանից հետո ավարտել է կարիերան[4]։
Հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]
Գերմանիայի ազգային հավաքականի կազմում նորամուտը նշել էր 2001 թվականի մայիսի 10-ին Իտալիայի դեմ խաղում[5]։ Հավաքականի կազմում դարձել է աշխարհի չեմպիոն (2003), Եվրոպայի չեմպիոն (2005)[2], ամառային Օլիմպիական խաղերի կրկնակի բրոնզե մեդալակիր (2004 և 2008)[3]։
Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]
- ՈւԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի հաղթող (4) 2004/05, 2007/08, 2012/13, 2013/14
- Գերմանիայի առաջնության հաղթող (3) 2003/04, 2005/06, 2012/13
- Գերմանիայի գավաթի հաղթող (4) 2003/04, 2004/05, 2005/06, 2012/13
Հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]
- Աշխարհի առաջնության հաղթող (1) 2003
- Եվրոպայի առաջնության հաղթող (1) 2005
- Օլիմպիական խաղերի բրոնզե մրցանակակիր (2) 2004, 2008
Անհատական[խմբագրել | խմբագրել կոդը]
- Կանանց Բունդեսլիգայի լավագույն ռմբարկուն - 2002, 2006, 2011[2]
- ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի լավագույն ռմբարկուն՝ 48 գոլ[4]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 https://www.soccerdonna.de/wiki/pedia/profil/spieler_1508.html (գերմ.) — 2010.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 Großer Bahnhof für Conny Pohlers
- ↑ 3,0 3,1 «Спортсмены - призеры Олимпийских игр: Конни Полерс»։ Արխիվացված է օրիգինալից 2015-09-24-ին։ Վերցված է 2019-08-04
- ↑ 4,0 4,1 4,2 Прощай, Конни!
- ↑ Players Info Pohlers
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Կայքէջը ՖԻՖԱ-ի էջում
- Վիճակագրությունը UEFA.com կայքում
- ԿոննԻ Պոլերսի էջը Գերմանիայի ֆուտբոլային միության էջում
|