Կոմս Մոնտե-Քրիստո (հեռուստաֆիլմ, 1975)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կոմս Մոնտե-Քրիստո (այլ կիրառումներ)
Կոմս Մոնտե-Քրիստո անգլ.՝ The Count of Monte Cristo | |
---|---|
![]() | |
Երկիր | ![]() |
Ժանր | դրամա, արկածային ֆիլմ և վեպի էկրանավորում |
Հիմք | Կոմս Մոնտե-Քրիստո |
Թվական | հունվարի 10, 1975, հուլիսի 14, 1975[1], հոկտեմբերի 31, 1975[1], նոյեմբերի 13, 1975[1], դեկտեմբերի 19, 1975[1] և մայիսի 30, 1976[1] |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Դևիդ Գրին |
Սցենարի հեղինակ | Սիդնի Քերոլ |
Դերակատարներ | Ռիչարդ Չեմբեռլեն, Քեյթ Նելիգան, Թոնի Քերթիս, Դոնալդ Փլեզենս, Թրևոր Հովարդ, Լուի Ժուրդան, Անջելո Ինֆանտի, Ալեսսիո Օրանո, Դոմինիկ Գարդ, Թերին Փաուեր, Էնթոնի Դոուսոն, Ռալֆ Մայքլ, Հարրի Բեյրդ, Isabelle de Valvert?, Հարոլդ Բրոմլի և Կառլո Պուրի |
Օպերատոր | Ալդո Տոնտի |
Երաժշտություն | Էլին Ֆերգյուսոն |
Մոնտաժ | Ջին Միլֆորդ |
Կինոընկերություն | CDMA Ukraine |
Տևողություն | 119 րոպե |
Կոմս Մոնտե-Քրիստո (հեռուստաֆիլ, 1975) (անգլ.՝ The Count of Monte Cristo), հեռուստաֆիլմ, հիմնված Ալեքսանդր Դյումայի համանուն վեպի վրա։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջադիմող նավաստի Էդմոն Դանդեսին, ով պատրաստվում էր դառնալ կապիտան և ամուսնանալ կատակոնուհի Մերսեդեսի հետ, նետում են բանտ, նրա վատը ցանկացողների սխալ հայտարարության պատճառով, ում նա ընկեր էր համարում։ Այնտեղ նա հանդիպում է աբբա Ֆարիային և նրա հետ կազմակերպում փախուստ։ Հերթական նոպայից հետո աբբան մահանում է։ Ամրոցի պահակախումբը, որը կարել է մահացածին պարկի մեջ, պատրաստվում էր նրան երեկոյան թաղել։ Դանտեսը դիակը տեղափոխում է իր բանտախուց, իսկ իրեն կարելով պարկի մեջ փախչում է ամրոցից։
Մոնտե - Քրիստո կղզին անմարդաբնակ է և մաքսանենգները այն օգտագործում են որպես փոխաբեռնման կետ։ Դանդեսը խորամանկությամբ՝ ձևացնելով հիվանդ, կարողանում է մնալ կղզում, որտեղ նա գտնում է գանձը, որի մասին պատմել և կտակել էր աբբա Ֆարիան։
Էդմոն Դանտեսը գնում է կոմսի տիտղոս և տուն Փարիզի կենտրոնում։ Կոմս Մոնտե - Քրիստոյին տեսքով Դանտեսը մուտք է գործում բարձր խավ։
Կոմսը սպանում է ոչ որպես սովորական մարդասպան, նա գործում է խորամանկությամբ՝ արդյունքում Ֆեռնանը ինքնասպան է լինում, Վիլֆորը կորցնում է իր ընտանիքը և խելագարվում, իսկ Դանգլարը հարստության մնացորդներով ավազակները գերի են վերցնում և թալանում։ Բայց նրան կոմսը այնուամենայնիվ ներում է։
Ֆիլմի վերջում կոմսը երիտասարդ սանուհու՝ հպարտ և գեղեցիկ Հայդեի հետ (Ֆեռնանի կողմից դավաճանված յանինացի Ալի Թեբելին փաշայի դուստրը), ում կոմսը գնել էր ստրկությունից երեխա հասակում և ով նրան անփոխադարձ սիրում է, նավարկում են չտեսնված վայրեր, նոր կյանքի և փոխադարձ երջանկության հույսով։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ռիչարդ Չեմբերլեն — Մոնտե-Քրիստո
- Թոնի Քերթիս — Ֆեռնան Մոնդեգո
- Թրեվոր Հովարդ — աբբա Ֆարիա
- Լուի Ժուրդան — Վիլֆոր
- Դոնալդ Պլենզես — Դանգլար
- Թերին Պաուեր — Վալենտինա Վիլֆոր
- Քեյթ Նելիգան — Մերսեդես
Նկարահանող խումբ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սցենարի հեղինակ՝ Սիդնի Քերոլ
- Պրոդյուսեր՝ Նորման Ռեզենմարթ
- Նկարիչ Վոլտել պատրիարկա
- Մոնտաժ Ջին Միլֆորդ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|