Կոմպիլյատորներ. սկզբունքներ, տեխնոլոգիաներ և գործիքներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կոմպիլյատորներ. սկզբունքներ, տեխնոլոգիաներ և գործիքներ
անգլ.՝ Compilers: Principles, Techniques, and Tools
ՀեղինակԱլֆրեդ Ահո, Ravi Sethi?, Jeffrey David Ullman? և Monica S. Lam?
Տեսակդասագիրք
Ժանրդասագիրք և ինֆորմատիկա
Բնօրինակ լեզուանգլերեն
ՀրատարակիչPearson Education?
Հրատարակման տարեթիվ1986
ԳՄՍՀ0-201-10088-6
OCLC12285707

«Կոմպիլյատորներ. սկզբունքներ, տեխնոլոգիաներ և գործիքներ» (անգլ.՝ «Compilers: Principles, Techniques, and Tools»)[1], Ալֆրեդ Վ. Ահոյի, Ռավի Սեթիի և Ջեֆրի Դ. Ուլմանի կողմից գրված կոմպիլյատորների կառուցման տեսության դասական դասագիրք[2], որը նաև հայտնի է որպես «Վիշապի գիրք» (անգլ.՝ Dragon Book)[3][4], քանի որ շապիկին պատկերված են վիշապ և ասպետ)։ Այն երբեմն կոչվում է «Կարմիր վիշապի գիրք»[5], ի տարբերություն Ահոյի և Ուլմանի նախորդ՝ «Կոմպիլյատորների կազմման սկզբունքները» (1977) գրքի, որը կոչվում է «Կանաչ վիշապի գիրք»[5], քանի որ շապիկին պատկերված էր կանաչ վիշապ։

Գիրքն անդրադառնում է բառապաշարային, շարահյուսական և իմաստային վերլուծությանը, կոդի ստեղծմանը և օպտիմալացմանը, ինչպես նաև տիպերի ստուգմանը։ Բոլոր տեսական հասկացությունները ուղեկցվում են կոդի մեծ թվով օրինակներով՝ սկսած ամենապարզ մեկ անցումով կոմպիլյատորից մինչև ավելի ու ավելի բարդ ձևավորումներ։

Այն նաև պարունակում է լեքսիկական անալիզատորների (Lex), քերականական վերլուծիչների (Yacc) և EQN տեքստի նախապրոցեսորի օգտագործման նկարագրությունը, ինչպես նաև հեշ ֆունկցիաների օգտագործման և ստեղծման լավ նկարագրություն։

Այս գրքի հիման վրա հեղինակները դասավանդել են ինչպես ներածական, այնպես էլ հիմնական դասընթացներ AT&T Bell Laboratories, Կոլումբիայի, Փրինսթոնի և Սթենֆորդի համալսարանների բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողներին։

  • Անգլերեն հրատարակություն. Aho, Sethi, Ullman, Compilers: Principles, Techniques, and Tools, Addison-Wesley, 1986. ISBN 0-201-10088-6
  • Ռուսական հրատարակություն. Альфред Ахо, Рави Сети, Джеффри Ульман. Компиляторы. Принципы, технологии, инструменты. Издательство Вильямс, 2001. ISBN 5-8459-0189-8

Երկրորդ հրատարակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրքի նոր (երկրորդ) անգլերեն հրատարակությունը՝ վերանայված և ընդլայնված, լույս է տեսել 2006 թվականի օգոստոսին։ Ավելացվել են մի քանի նոր գլուխներ, այդ թվում՝ Java կոմպիլյատորի ավարտված սկզբնական փուլի օրինակ։ Զգալիորեն ընդլայնվել է կոդի օպտիմալացման մեթոդների նկարագրությունը։

Շարունակելով իր նախորդների ավանդույթը՝ գրքի երկրորդ հրատարակության շապիկին նույնպես պատկերված են ասպետ և վիշապ։ Այս հրատարակությունը ոչ պաշտոնապես հայտնի է որպես «Մանուշակագույն վիշապ»։ Չորրորդ համահեղինակը Մոնիկա Լամն էր։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Aho, Sethi, Ullman, Compilers: Principles, Techniques, and Tools, Addison-Wesley, 1986. 0-201-10088-6
  2. «The Top 9 1/2 Books in a Hacker's Bookshelf». Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 23-ին.
  3. Alex Martelli; Anna Martelli Ravenscroft; David Ascher (2005). Python cookbook. O'Reilly Media. էջ 587. ISBN 978-0-596-00797-3. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 21-ին.
  4. Ian Stephenson (2005). Production rendering: design and implementation. Springer. էջ 139. ISBN 978-1-85233-821-3. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 21-ին.
  5. 5,0 5,1 Mad Macz (January 2002). Internet Underground: The Way of the Hacker. PageFree Publishing, Inc. էջ 219. ISBN 978-1-930252-53-0. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 21-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]