Կոմիտաս (հրատարակչություն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

«Կոմիտաս», երաժշտական հրատարակչություն։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնադրվել է 1996 թվականին Երևանում, հիմնադիր-տնօրեն և գլխավոր խմբագիր՝ Ռուզան Եսայան։ Դարձել է առաջին ոչ պետական մասնագիտացված երաժշտական հրատարակչությունը Հայաստանում։ Հրատարակում է հիմնականում հեղինակային գործեր, դասագրքեր, մեթոդական ձեռնարկներ, ժողովածուներ (մշակումների, փոխադրումների և այլն) և այլն։ Տպագրվել են Ռ. Եսայանի կազմած «Ա. Հարությունյան. Ինչ են պատմում լուսանկարները» (2014) ալբոմը, Վ. Սարգսյանի, Կոմիտասի, Ռ. Մելիքյանի երգերը, Ա. Սպենդիարյանի ստեղծագործությունների փոխադրումները՝ դաշնամուրի, Լ. Չաուշյանի Տրիոն՝ ջութակի, թավջութակի և դաշնամուրի համար» (2002), Ռ. Սարգսյանի «Քրոնիկոն» սիմֆոնիան (2005), Դ. Ղազարյանի «Մեներգերի ընտրանի»-ն (2009), Է. Ադամյանի «Դաշնամուրային զուգանվագները» (2010) և այլն։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։