Կոմիտաս (երաժշտական ընկերություն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

«Կոմիտաս», երաժշտական ընկերություն Թիֆլիսում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Կոմիտաս» երաժշտական ընկերությունը հիմ­նադրվել է 1919 թվականին՝ Ֆոմա Հարթմանի նախաձեռնությամբ։ Նպաստել է Կոմիտասի ստեղծագործությունների տարածմանը Այսրկովկասի հայաբնակ վայրերում, կազմակերպել է համերգներ, դասախոսություններ, հուշ-երեկոներ, միջոցներ հանգանակել Փարիզում բուժվող Կոմիտասին օգնելու համար։

«Կոմիտասի» գործունեությանը մասնակցել են Թիֆլիսում ստեղծագործող հայ երաժիշտներ Ռ. Մելիքյանը, Հ. Հովհաննիսյանը, Ա. Այվազյանը, Ա. Բաբալյանը, Մ. Բարաթովան, Մ. Տիգրանովա-Տեր-Մարտիրոսյանը և ուրիշներ, հաճախ՝ նաև բանաստեղծներ Հ. Թումանյանը, Ս. Գորոդեցկին։

«Կոմիտաս» երաժշտական ընկերությունը գործել է մինչև 1922 թվականը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։