Կոմիսիոն առևտուր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Կոմիսիոն առևտուր, ապրանքների առք ու վաճառք, որն իրականացվում է միջնորդ օղակի միջոցով՝ որոշակի վարձատրությամբ։

Ոչ պարենային ապրանքների կոմիսիոն առևտուր կարող է իրականացվել հատուկ խանութների միջոցով, բնակչությունից հետագա օգտագործման համար պիտանի իրերն ընդունվում և վաճառվում են, որպես կարգ, պետական մանրածախ գներից ցածր գներով։ Հանձնված ապրանքները գնահատվում են մանրածախ գնացուցակով՝ ելնելով մաշվածության աստիճանից։ Կոմիսիոն խանութն իրավասու է իջեցնելու ապրանքի գինը (համաձայնեցնելով հանձնողի հետ), եթե այն 45 օրվա ընթացքում չի վաճառվում, նաև՝ վաճառքի հետ կապված ծախս՝ երի դիմաց գանձել ապրանքի արժեքի 7%֊ը (կոմիսիոն վարձ)։

Կոմիսիոն եղանակով արտադրամիջոցների մեծածախ առևտուրը կատարվում է նյութատեխնիկական մատակարարման վարչությունների միջոցով։



Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 539 CC BY-SA icon 80x15.png