Կոկակու
Տոմոհիտո | |
---|---|
兼仁 | |
![]() | |
Թագադրում | Դեկտեմբերի 16, 1779 |
Հանձնում | Մայիսի 7, 1817 |
Ծնվել է՝ | սեպտեմբերի 23, 1771 |
Ծննդավայր | Կիոտո, Ճապոնիա |
Մահացել է՝ | դեկտեմբերի 11, 1840 (69 տարեկանում) |
Վախճանի վայր | Կիոտո, Ճապոնիա |
Թաղվել է՝ | Նոտինոցուկինովա |
Tsuki no wa no misasagi | |
Քաղաքացիություն |
Tokugawa shogunate Ճապոնիա |
Ազգություն | ճապոնացի |
Նախորդ | Գո Մոմոձոնո |
Նինկո | |
Տոհմ | Imperial House of Japan |
գերիշխան | |
Հայր | Կանին նո միա Սուկեհիտո սիննո |
Մայր | Օե Իվասիրո |
Երեխաներ | Ninkō, Katsura-no-miya Takehito-shinnō և Masuhito-shinnō |
Կրոնական հավատքներ | սինտոիզմ |
Մորոհիտո (師仁), հետագայում՝ Տոմոհիտո (兼仁), կայսր Կոկակու (光格天皇) (սեպտեմբերի 23, 1771, Կիոտո, Ճապոնիա - դեկտեմբերի 11, 1840, Կիոտո, Ճապոնիա), Ճապոնիայի պատմության մեջ 119-րդ կայսրը, իշխել է 1779 թվականի դեկտեմբերի 16-ից մինչև 1817 թվականի մայիսի 7-ը: Տիտողոսը՝ Սատի նո միա (祐宮):
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կոկակու կայսրը ծնվել է 1771 թվականի սեպտեմբերի 23-ին: Նա Հիգասիամա կայսեր թոռան Կանիենի արքայազն Սուկեհիտոյի վեցերորդ որդին էր: Տղայի մայրը Օե Իվասիրոն էր, որը Կուրակիտի քաղաքի բժիշկ Իվամուրի Սոկենի դուստրն էր: Նորածնին տվեցին Մորոհիտո անվանումը և Սատիի արքայազնի տիտղոսը[1]:
Գո Մոմոձոնո կայսրը չուներ որդի, այդ իսկ պատճառով Սատիի արքայազնին դարձրեց իր հոգեզավակը: 1779 թվականի դեկտեմբերի 16-ին, 10 տարեկան հասակում նա նշանակվեց կայսր և անցկացրեցին գահակալեցման ծիսակարգը[1]:
1788 թվականի փետրվարին, Կոկակու կայսեր կառավարման ժամանակ, Կիոտո մայրաքաղաքում տեղի ունեցան մեծ հրդեհ: Հրդեհի ժամանակ վառվեռ կայսրական ամրոցը[1]:
Նրա կառավարման ընթացքում կայսրական պալատում ամրացնում է իր իշխանությունը, օգնելով սիոգուններին Ռուսաստանի հետ հյուսիսային հողերի և այլ հարցերի հետ վեճում, Մեծ սովի ժամանակ (1783—1787):
Նա չափազանց տաղանդավոր էր, ուսման մեծ ուներ շատ հաջողություններ, վերականգնել է Իվսիմիձու և Կամոնո տաճարներում անցկացվող տոները, նա աշխատում էր վերականգնել կայսրական պալատի հետ կապված ավանդույթները:
1789 թվականին կայսեր հայրը՝ Կանիենի արքայազն Սուկեհիտոն փորձում էր ստանալ դաիձիո տեննո կոչումը, սակայն սիոգունատ Տոկուգավան, որը կատարում էր ճապոնական կառավարության ֆունկցիաները, մերժեց նրա դիմումը: Այդ դեպքերը ստացան «տիտղոսի պատահար» անվանումը և առաջացրեցին լարում կայսրակական պալատի և սիոգունական իշխանության միջև[1]:
1817 թվականի մայիսի 7-ին, կայսր Կոկակուն իր պաշտոնը փոխանցեց Նինկո կայսրին և ինքնակամ դուրս եկավ քաղաքականությունից: Նա զբաղեցրեց պատվաբեր դաիձիո տեննո կոչումը և զբաղվում էր ծիսակատարությունների ուսումնասիրությամբ: Պաշտոնաթող մոնարխը վերջինն էր կայսրական տոհմից, որը ուներ այդ տիտղոսը:
1840 թվականի դեկտեմբերի 11-ին Կոկակու կայսրը մահացավ 69 տարեկան հասակում: Նա Օգիմատի կայսրից (1557—1586) հետո դարձավ առաջինը, որը մնացել էր գահին 40 տարեկանից հետո: Նրան թաղել են Նոտինոցուկինովա դամբարանում (ճապ.՝ 月輪陵 Ցուկինովա նո միսասագի), այն գտնվում է Սենրիու ձի տաճարի մոտ, Կիոտոյի Հիգասիամա շրջանում[1][2]:
Երեխաներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Կայսրուհի (տիուգու): թագաժառանգ արքայադուստր Յոսիկո (ճապ.՝ 欣子内親王), Գո Մոմոձոնոյի դուստր
- Ազնվական օրիորդ՝ Համուրո Յորիկո (ճապ.՝ 葉室頼子)
- Ազնվական օրիորդ՝ Կաձիուձի Տակադո (ճապ.՝ 勧修寺女青子)
- Չորրորդ որդի՝ թագաժառանգ արքայազն Աիհիտո (ճապ.՝ 恵仁親王) (Նինկո կայսր)
- Երկրորդ դուստր՝ Տամինորու նո միա (ճապ.՝ 多祉宮)
- Չորրորդ դուստր՝ Նարու նո միա (ճապ.՝ 成宮)
- Ազնվական օրիորդ՝ Տակոնո Մասակո (ճապ.՝ 高野正子)
- Վեցերորդ որդի՝ Նակա նո միա (ճապ.՝ 猗宮)
- Ազնվական օրիորդ՝ Անեկոձի Սատոկո (ճապ.՝ 姉小路聡子)
- Երկրորդ դուստր՝ Հիգասիբոձե Կաձուկո (ճապ.՝ 東坊城和子)
- Աղախին Տոմինոկոձի Տերուկո (ճապ.՝ 富小路明子)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 , Կոկակու կայսրՃապոնական հանրագիտարան (Նիպոն դաիհիակա ձենսիո), Տոկիո, «Shogakukan», 1994 — 1997։
- ↑ Նոտինոցուկինովա դամբարան // Պաշտոնական կայք