Կոլտնտեսային ծուխ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Կոլտնտեսային ծուխ, ԽՍՀՄ-ում անձանց ընտանեկան-աշխատանքային միավորում, որի բոլոր անդամները կամ նրանց մեծ մասը կոլտնտեսության անդամներ են, անձնական աշխատանքով մասնակցում են կոլտնտեսության արտադրությանը և հիմնական եկամուտն ստանում կոլտնտեսությունից։ Համաձայն Կոլտնտեսության օրինակելի կանոնադրության, կոլտնտեսային ծուխ կարող է ունենալ տնամերձ հողամաս, որպես սեփականություն՝ բնակելի տուն, մթերատու անասուններ, թռչուններ, գյուղատնտեսական մանր կայք։ Կոլտնտեսային ծուխին են պատկանում նաև ծխի անդամների հանձնած աշխատանքային այն եկամուտները, որ նրանք ստացել են հանրային տնտեսությանը մասնակցելու համար։ Կոլտնտեսային ծուխի գույքը պատկանում է նրա անդամներին համատեղ սեփականության իրավունքով։ Կոլտնտեսային ծուխի բոլոր անդամներն իրավահավասար են, ունեն ծխի գույքից բաժնեհանման և ծխի բաժանում պահանջելու իրավունք։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 517 CC-BY-SA-icon-80x15.png