Կոլյա Սինիցինի օրագիրը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կոլյա Սինիցինի օրագիրը
Տեսակգիրք
ՀեղինակՆիկոլայ Նոսով
Հրատարակվել է1950

«Կոլյա Սինիցինի օրագիրը» (ռուս.՝ «Дневник Коли Синицына»), խորհրդային գրող Նիկոլայ Նոսովի մանկական վիպակ (1950)։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիպակի գլխավոր հերոսը դպրոցական Կոլյա Սինիցինն է։ Հայտնի է, որ նա պիոներ է և գերազանցիկ (առաջին գրառման մեջ նա հայտնում է, որ «անցել է հաջորդ դասարան միայն հինգերով»), պատանի բնախույզների խմբակի անդամ։ Պատմությունը ներկայացվում է նրա օրագրի ձևով։ Օրագրում առաջին գրառումը թվագրված է մայիսի 28-ով, վերջինը՝ հուլիսի 29-ով (այսինքն Կոլյան օրագիր էր վարում երկու ամսից քիչ ավելի)։

Կոլյա Սինիցինը ամառային արձակուրդներին օրագիր է բացել, որտեղ պատրաստվում էր արձանագրել իր կյանքի «տարբեր հետաքրքիր դեպքեր», ինչպես նաև գրել իր մտքերը («Ես մտածում եմ տարբեր բաների մասին, և երբ լավ միտք գա, ես այն նույնպես կգրեմ»)։ Մի քանի օր անց պատանի բնախույզների խմբակի պարապմունքից հետո կայացած պիոներական օղակի հավաքին Գրիշա Յակուշկինն օղակին առաջարկում է «աշխատանք ամառվա համար»՝ փեթակ պատրաստել և մեղուներ բուծել։ Այնուհետև գրքում պատմվում է այդ աշխատանքների հետ կապված տարբեր արկածների մասին։ Տղաներին հաջողվում է դուրս մեղուներ բուծել, նրանց մասին գրում են թերթերում, և օղակն սկսում է նամակներ ստանալ այլ պիոներներից և դպրոցականներից, որոնք նույնպես որոշել է մեղու պահել։

Գրքի վերջում դպրոցականները որոշում են, որ չափահաս դառնալուց հետո էլ շարունակելու են մեղու պահել, նույնիսկ եթե իրենց ապագա մասնագիտությունը կապ չունենա մեղվաբուծության հետ։ Կոլյան ինքը ծրագրում էր մեղու պահել Արկտիկայում, որտեղ նա պատրաստվում էր աշխատել ապագայում։

Կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կոլյա Սինիցին, վիպակի գլխավոր հերոսը, պիոներ, պատանի բնախույզների խմբակի անդամ
  • Կոլյա Սինիցինի մայրը
  • Կոլյա Սինիցինի հայրը
  • Պավլիկ Գրաչյով, Կոլյայի ընկերը, նրա և Սերյոժայի հետ գնում է Շիշիգինո գյուղ՝ մեղուներին թակարդով բռնելու համար
  • Սերյոժա, Կոլայի ընկերը
  • Յուրա Կիսով, պիոներական օղակի օղակավար, որի կազմում էր Կոլյա Սինիցինը
  • Տոլյա Պեսոցկի, պատանի բնախույզների խմբակի անդամներից մեկը, որի ցախատանը սարքում են փոթակները
  • Գրիշա Յակուշկին, պատանի բնախույզների խմբակի անդամներից մեկ, որն առաջարկել է փեթակ սարքել և մեղու պահել
  • Ֆեդյա Օվսյաննիկով, պատանի բնախույզների խմբակի անդամներից մեկը, ֆիլատելիստ, որը որպես ամառային աշխատանք առաջարկել է փոստային նամականիշեր հավաքել
  • Ժենյա Շեմյակին, Վիտյա Ալմազով, պատանի բնախույզների խմբակի անդամներ
  • Հորեղբայր Ալյոշա, Կոլայի ազգականնը, Կոլային առաջարկել է թակարդով բռնել մեղուներին
  • Մորաքույր Պոլյա, Շիշիգինո գյուղի բնակչուհի, որի մոտ պետք է ապրեին Կոլյան, Պավլիկը և Սերյոժան
  • Գալյա, պիոներջոկատավարայն դպրոցում, որտեղ սովորել է Կոլյան
  • Նինա Սերգեևնա, կենսաբանության ուսուցիչ, պատանի բնախույզների խմբակի ղեկավար
  • Մեղվաբույծ, բարի պապիկ, որն իր մեղուների պարսը տալիս է Կոլային, Սերյոժային և Պավլիկին

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիպակը շարունակում է երկու ընկերների՝ տարրական դպրոցի աշակերտներ Միայի և Կոլյայի մասին պատմությունների շարքը, որն սկսվել է Հայրենական մեծ պատերազմից հետո։ Սա շարքի երկրորդ վիպակն է, առաջինը մեկ տարի առաջ հրապարակված «Ուրախ ընտանիք» (ռուս.՝ «Весёлая семейка») վիպակն է։ Ինչպես և առաջին վիպակում, ի տարբերություն ավելի վաղ ստեղծագործությունների, «Կոլյա Սինիցինի օրագիրը» վիպակում Միշայի ու Կոլյայի զուտ մանկական զվարճությունները հերթափոխվում են ավելի լուրջ զբաղմունքների հետ, որոնք երեխաներին պատրաստում են ապագա աշխատանքային գործունեության համար, որն արտացոլում է այդ ժամանակվա ընդհանուր միտումները։ Եթե առաջին վեպում երեխաները հավաքում են ինկուբատոր և հավեր խնամում, այստեղ հերոսները պահում են մեղուներ[1]։

«Կոլյա Սինիցինի օրագիրը» ոչ միայն պարունակում է փաստացի նյութ՝ մեղվաբուծության հիմունքներ, որոնք ներկայացված են երեխաների համար մատչելի ձևով, այլև ընդգծում է արարման ուրախությունը և այդ արարմանն ուղեկցող գիտելիքների ձեռքբերումը։ Մեղուներին դիտելիս Կոլյա Սինիցինը սեփական եզրակացություններ է անում, որոնք հաճախ անհեթեթ և զվարճալի են, որից հետո նրան նրբորեն և առանց հանդիմանության ուղղվում են մեծահասակները։ Հելսինկիի համալսարանի պրոֆեսոր Բեն Հելմանը ուշադրություն է հրավիրում առաջին երեք օրագրային գրառումներին, որոնցում տղան նկարագրում է իրադարձությունների բացակայությունը, և դրանք բնութագրում է որպես հրաշալի պատմություն ստեղծագործական գործընթացի նախապատրաստական փուլի վերաբերյալ[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Бен Хеллман Торжество юмора и смеха // Сказка и быль. История русской детской литературы. — НЛО, 2016. — 560 с. — (Научная библиотека). — 1500 экз. — ISBN 978-5-4448-0561-9