Jump to content

Կոլիզեում (թատրոն, Կուալա Լումպուր)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կոլիզեում
Տեսակկինոթատրոն
Երկիր Մալայզիա
Գտնվելու վայրըԿուալա Լումպուր
Հիմնադրման ամսաթիվ1920
 Coliseum Theatre (Kuala Lumpur) Վիքիպահեստում

Կուալա Լումպուրի Կոլիզեում թատրոն, կինոթատրոն, որը գտնվում է Կուալա Լումպուրում՝ Մալայզիայում։ Երկրի ամենահին կինոթատրոններից մեկն է, կառուցվել է 1920 թվականին Չուա ընտանիքի ղեկավար Չուա Չենգ Բոկի կողմից։

Կոլիզեում սրճարանն ու հյուրանոցը

Արտ-Դեկո ոճով շինությունը հարմարեցված է 900 հոգու նստելու համար և առանձնանում է պատշգամբով։ Հայտնի է Կոլիզեում սրճարանն ու հյուրանոցը, որը Վիլյամ Սոմերեստ Մուղամի ամենասիրելի ապաստարանն էր՝ բրիտանական Մալայում գտնվելու ընթացքում։ Սրճարան-հյուրանոցը գտնվում է թատրոնի հետևում, հենց ճանապարհի վրա։ Երկրի ամենահին և առանց դադարի գործող կինոթատրոնն է (բացառությամբ Երկրորդ աշխարհամարտի տարիներին Ճապոնիայի օկուպացյիայի շրջանի), կինոթատրոնում ամենաշատը հնդկական ֆիլմերի պրեմիերաներն էին տեղի ունենում։ 1940 թվականին, Չուա Չենգ Բոկի վախճանից հետո, նրա ունեցվածքը շարունակում է տնօրինել Կոլիզեումը, մինչև նրա եղբորորդի պարոն Չուա Բուն Տեկի և նրա կնոջ՝ տիկին Խոր Ջու Սաիկի սեփական կազմակերպությունը 1973 թվականին ձեռք է բերում այն։

2006 թվականին Մալայզիայի կառավարությունը ծրագրել էր փակել թատրոնը և այն դարձնել մշակութային ժառանգության կենտրոն, բայց մտափոխվել էր, երբ հանրային աղմուկ էր բարձրացել այդ առաջարկից։ Ավելի ուշ, կառավարությունը որոշել է չփակել կինոթատրոնը։ Փոխարենը, նրանք պլանավորում էին մոտակայքում ավտոկայանատեղի կառուցել[1]։

Այդ տարի, պարոն Չուա Սեոնգ Սիուն՝ վերջին սեփականատերեր պարոն Չուա Բուն Տեկի և տիկին Խոր Ջու Սաիկի ավագ որդին, հաջողությամբ հասնում է նրան, որ թատրոնի շենքը վերաբացվի և այն շարունակում է գործել ցայսօր։

2012 թվականին կինոթատրոնը պատկանում էր Lotus Five Star Cinema (M) Sdn. Bhd.-ին և վերափոխվել է երկէկրան կինոթատրոնային համալիրի, որը բաղկացած է ընդհանուր 474 նստատեղից։ Կոլիզեում թատրոնը վերաբրենդավորվել է որպես LFS Կոլիզեում կինոթատրոնային համալիր և հանրության համար պաշտոնական բացվել է 2012 թվականի նոյեմբերին։ Այն ունի ծաղկուն բիզնես՝ ցուցադրելով՝ հիմնականում Բոլիվուդյան և Թամիլ/Հինդի ֆիլմեր[2]։

Տեղափոխում[խմբագրել | խմբագրել կոդը]

Թատրոնը քայլելով հեշտ է գտնել է Բանդարայի LRT ( Bandaraya LRT Station) և Նեգարա Բանկի KTM (Bank Negara KTM station) կայարաններից։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Agence France-Press. 16 August 2006. Malaysian govt drops plan to close historic cinema, via Yahoo News (retrieved 19 August 2006). (Link dead as of 4 February 2007)
  2. «Lotus Five Star Coliseum Cineplex». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 31-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 27-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]