Կոլեկտիվ բանականություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Կոլեկտիվ բանականությունը համընդհանուր խմբային բանականություն է, որ ծագում է մեծ թվով անհատների համագործակցությունից և մրցակցությունից։ Այն հանդիպում է որոշումների կայացման փոխհամաձայնային մեթոդի վրա հիմնված զանազան ձևերով՝ բակտերիաների, կենդանիների, մարդկանց ու համակարգչային ցանցերի շրջանում։ Կոլեկտիվ բանականության ուսումնասիրությունը կարող է լիովին համարվել սոցիոլոգիայի, ձեռներեցության, համակարգչային գիտության, մասսայական կոմունիկացիայի և մասսայական վարքի ոլորտների ենթաճյուղ։ Այսինքն մի ոլորտ, որ ուսումնասիրում է կոլեկտիվ բանականությունը, սկսած քվարկների մակարդակից, մինչև բակտերիաների, բույսերի, կենդանիների ու մարդկանց հասարակությունների մակարդակ։

Գաղափարի զարգացման պատմությունը[խմբագրել]

Տերմիտների բույն, որը չափերով բազմակիորեն գերազանցում է իր բնակիչներին և շինվում հազարավոր աշխատավոր միջատների շնորհիվ:

Նման կարգի բանականության մասին միտքը կազմավորվել է միջատաբան Վ.Մ. Վիլլերի եզրակացության (1911) վրա այն մասին, որ միմյանցից անկախ թվացող անհատները իրականում ունակ են համագործակցել այնպես, որ նրանց անհնար է դառնում չճանաչել որպես եզակի մի օրգանիզմ։ Նման կարգի համագործակցություն Վիլլերը տեսնում էր մրջյունների աշխատելու մեջ, որոնք գործում են մի եզակի արարածի բջիջների պես։ Այդպիսի արարածին Վիլլերն անվանում էր սուպերօրգանիզմ։

Հետագայում գաղափարը զարգացել է Դուգլաս Հովշտադտերի Փիթըր Ռասսելի (1983), Թոմ Աթլիի (1993), Փիեռ Լեվիի (1994), Հովարդ Բլումի (1995), Ֆրենսիս Հեյլիգենի (1995), Դուգլաս Էնգելբարտի, Քլիֆ Ջոսլինի, Ռոն Դեմբոի, Գոթֆիլդ Մեյըր-Կրեսի (2003) և այլ տեսաբանների աշխատությունների շնորհիվ։ Նորման Լ. Ջոնսոնը կոլեկտիվ բանականությունը նաև անվանել է Սիմբիոտիկ բանականություն։[1]

Գաղափարի կիրառման ասպարեզները[խմբագրել]

Թոմ Աթլիի նման որոշ անհատներ գերադասել են կենտրոնանալ կոլեկտիվ բանականության հատկապես մարդուն վերաբերող հատվածի վրա, և ակտիվորեն աշխատում են զարգացնել հատկապես այն, ինչը Հովարդ Բլումն անվանում է «Խմբային Այ-Քյու» («group IQ»)։ Աթլին կարծում է, որ կոլեկտիվ բանականությունը կարող է խրախուսվել ու «հաղթահարել 'խմբամտությունն' ու անհատական ճանաչողական հակումը»՝ թույլ տալու համար, որպեսզի կոլեկտիվը մի ընդհանուր պրոցեսով համագործակցի, միաժամանակ ցուցադրելով բարելավված ինտելեկտուալ գործունեություն։

Կոլեկտիվ բանականությունը (ԿԲ) կարող է նաև սահմանվել որպես կոմունիկացիոն տեխնոլոգիաների շնորհիվ հնարավոր դարձած ցանցային շփման մի ձև։ ՎԵԲ 2.0-ն էլ իր հերթին հնարավոր դարձրեց ինտերակտիվությունը, օգտագործողներ հնարավորություն տալով ստեղծել իրենց սեփական մտավոր արժեքը։ Կոլեկտիվ բանականությունը հիմնվում է սրա վրա՝ բարելավելու համար գոյություն ունեցող գիտելիքների սոցիալական շտեմարանը։ Հենրի Ջենքինսը, նոր մեդիայի ու մեդիայի միավորման ուղղության մի կարևոր ներկայացուցիչ, հենվում է այն տեսության վրա, որի համաձայն կոլեկտիվ բանականությունը կարող է համակցվել մեդիայի միավորման պրոցեսին ու մասնակցային մշակույթին։ Կոլեկտիվ բանականությունը բոլոր մշակույթներից ստացվող տեղեկությունների ոչ միայն քանակական, այլ նաև որակական ներդրում է։

Հովարդ Բլումը հետևում է կոլեկտիվ բանականության զարգացմանը, սկսած մեր բակտերիալ նախնիների օրերից, որ 3.5 միլիարդ տարի առաջ էր, մինչև ներկայիս պահը, ու ցույց է տալիս, թե ինչպես է բազմա-մասնակից բանականությունը գործել կյանքի ծագման ամենասկզբից։

Մյուս կողմից՝ Թոմ Աթլին և Ջորջ Փորը, կարծում են, թե մինչ խմբային տեսությունը և արհեստական բանականությունը ինչ որ բան ունեն առաջարկելու, կոլեկտիվ բանականության ոլորտը պետք է դիտարկել նախևառաջ որպես մարդկանց ձեռնարկում, որում մտակառուցվածքները, այլոց հետ կիսելու մղումը և, հանուն համընդհանուր բարիքի, բաշխված բանականության արժեքի հանդեպ բաց լինելը՝ գերագույն կարևորություն ունեն։

Փորի ու Աթլիի տեսակետից՝ կոլեկտիվ բանականության ավելացումը կախված է կազմակերպության՝ «Ոսկե Առաջարկը» ընդունելու և ձևավորելու կարողությունից, որն է՝ ցանկացած մասնակցի կողմից կատարվելու պատրաստ ցանկացած պոտենցիալ օգտակար ներդրումը։ Խմբամտությունը հաճախ խանգարում է կոլեկտիվ բանականությանը՝ սահմանափակելով այդ ներդրումը մի քանի ընտրված անհատների շրջանակներում, կամ ֆիլտրելով պոտենցիալ Ոսկե Առաջարկները, առանց դրանք լիովին դեպի իրականացման տանելու։

Զանազան քվեարկության մեթոդների վրա կենտրոնացող գիտելիքը միավորման բազմաթիվ եզակի հեռանկարների պոտենցիալ է պարունակում, ելնելով այն մտայնությունից, որ չտեղեկացված քվեարկությունը որոշ առումով պատահական է և կարող է զտվել որոշումների ընդունման պրոցեսից, թողնելով միայն տեղեկացված փոխհամաձայնության մի նստվածք։ Քննադատները մատնանշում են այն փաստը, որ վատ գաղափարները, թյուրիմացություններն ու սխալ տեղեկացվածությունը հաճախ են հանդիպում, և որ որոշումների ընդունման պրոցեսին կառուցվածք տալը պետք է հատկապես դուր գա այն փորձագետներին, որոնք ենթադրաբար ավելի քիչ են հակված պատահականությունների կամ վատ տեղեկացվածությամբ իրականացվող քվեարկությունների, տրված կոնտեքստում։

Մինչ Աթլիի ու Փորի նման հեղինակություն հանդիսացող փորձագետները վերը նշված տեսակետներն ունեն, կոլեկտիվ բանականության այլ հիմնադիրների կարծիքը միանգամայն տարբեր է։ Ֆրենսիս Հեյլիգենը, Վալիերի Թուրչինը և Գոթֆրեդ Մեյեր-Կրեսը դիտարկում են կոլեկտիվ բանականությունը՝ համակարգչային գիտության ու կիբերնետիկայի պրիզմայով։ Հովարդ Բլումն ուշադրությունը հատկապես հրավիրում է բիոլոգիական այն ադապտացիաների վրա, որոնք այս մոլորակի բնակչության գերակշիռ մասին վերածել են, ինչպես ինքն է անվանում, «սովորող մեքենաների»։ Իսկ Փիտըր Ռասսելը, Էլիզըբեթ Սահթուրիսը և Բարբարա Մաքս Հաբըրդը («բանական էվոլյուցիա» տերմինի հեղինակը) ոգեշնչված են նոոսֆերայի տեսլականով, որը բացառիկ, արագորեն բազմապատկվող կոլեկտիվ բանականություն է, մոլորակի տեղեկատվական ծածկույթը։

Գուցե այստեղ տեղին է զուգահեռներ անցկացնելը այդ տեղեկատվական ծածկույթի ու համաշխարհային համացանցի միջև։ «Համացանցային Հասարակություն» կազմակերպության՝ 1995-ին տված սահմանման համաձայն սա մի «… գլոբալ տեղեկատվական համակարգ է որ… տրամադրում, օգտագործում կամ հասանելի է դարձնում, հասարակայնորեն կամ անհատների համար, բարձր մակարդակի ծառայություններ, որոնց հիմքն են … կոմունիկացիաներն ու հարակից ինֆրակառուցվածքները…» (Լeiner et al. 2003)։ Սրանով մենք կարող ենք նկատել, թե ինչպես է համացանցն ինքն իրեն առաջարկում այս «ծածկույթի» դերում։ Եթե ժամանակով մի փոքր ետ նայենք, դեպի 1950-ականներ, կտեսնենք, որ մինչև 1991 թվականը այն դեռևս Համաշխարհային Սարդոստայն (WWW World Wide Web) տարբերակով չէր թողարկվել։ 2005-ին արդեն 1,018,057,389 համացանց օգտագործողներ կային (ԱՄՆ Կենտրոնական Հետախուզական Ծառայության 2008 թ Տվյալների համաձայն)։ Այսպիսի մեծ քանակությամբ ինտերնետին միացող օգտագործողներ՝ սա կարող էր միայն մի բան նշանակել. մտքերի հանդիպում ու գիտելիքի համագործակցություն։ Համացանցը տեղեկատվական ու կոմունիկացիոն գործիք է, լինի դա ֆոնդային բորսայի տվյալների ստուգման, թե հանրահայտ մարդկանց մասին բամբասանքների կայք։ Մարդիկ իրենց էությամբ հակված են տեղեկությունների համաօգտագործմանը և համացանցն ծառայում է այս նպատակին։

Դոն Թափսքոթի և Էնթընի Դ. Ուիլյամսի համաձայն՝ կոլեկտիվ բանականությունը մասսայական համագործակցությունն է։ Որպեսզի այս գաղափարն ի կատար ածվի, անհրաժեշտ են 4 սկզբունքներ։ Դրանք են բացությունը, իրավահավասարությունը, համակիրառումն ու գործունեության գլոբալ բնույթը։

Բացություն։ Կոմունիկացիոն տեխնոլոգիայի վաղ դարաշրջանում մարդիկ ու ձեռնարկությունները պարտադրված էին համակիրառել գաղափարներն ու ինտելեկտուալ սեփականությունը, խրախուսել ինքնամոտիվացիան։ Սրա պատճառն այն էր, որ այս ռեսուրսները սահման էին գծում մրցակիցների միջև։ Այժմ մարդիկ ու ձեռնարկությունները հակված են թուլացնել այս ռեսուրսների հետ իրենց կապվածությունը, քանի որ դա նրանց ավելի ձեռնտու է։ Թույլ տալով այլոց՝ համակիրառել իրենց գաղափարները, նաև որոշ չափով ֆանչայզինգի ներառմամբ, նրանց արտադրանքը ընդունակ է դառնում համագործակցության շնորհիվ զգալի բարելավման ու պարբերական վերանայման ենթարկվել։
Իրավահավասարություն։ Սա հորիզանական կազմակերպման պլատֆորմ է՝ տեղեկատվական տեխնոլոգիա և ֆիզիկական արտադրանք թողարկելու հզորությամբ։ Լավ օրինակ է “Լինուքս” (Linux) ծրագրի ‘ինքնաբացումը’, որով օգտագործողները հնարավորություն ստացան ազատ կերպով ձևափոխել ու զարգացնել այն, ինչի դիմաց նրանց առջև դրված պայմանն այն էր, որ նրանք պիտի այնուհետև Լինուքսն իրենց ավելացրած փոփոխություններով հանդերձ հասանելի դարձնեն այլոց համար։ Կոլեկտիվ բանականության ձևի մեջ շփվող մասնակիցները ներդրումներ անելու համար տարբեր դրդապատճառներ ունեն, սակայն ստացվող արդյունքները տվյալ արտադրանքի կամ ծառայության որակի բարելավման համար են։ Մեջբերման համաձայն՝ “իրավահավասարությունը հաջողություն ունի, քանի որ այն լծակ է հանդիսանում ինքնակազմակերպման համար, որն արտադրության այնպիսի ոճ է, որ որոշ հանձնարարականների դաշտում ավելի արդյունավետ է աշխատում, քան հիերարխիկ կառավարումը ”։
Համակառավարում։ Այս սկզբունքը շատերի համար է բանավեճի թեմա եղել, խնդրի հետևյալ ձևակերպմամբ. “արդյոք պետք է, որպեսզի ինտելեկտուալ սեփականության տարածման մասին կանոններ չլինեն”։ Հետազոտությունը ցույց է տվել, որ ավելի ու ավելի մեծ թվով ձեռնարկություններ արդեն սկսել են համակիրառել իրենց ինտելեկտուալ սեփականության որոշ մասը՝ պահպանելով սակայն մյուս մասի հանդեպ որոշ հսկողության մակարդակ, ինչպես օրինակ պոտենցիալ ու պարտադիր պատենտի իրավունքների դեպքում։ Սրա պատճառն այն է, որ կազմակերպությունները հասկացել են, որ, իրենց ողջ ինտելեկտուալ պոտենցիալը մեկուսացնելով, նրանք փակում են բոլոր հնարավոր հեռանկարները։ Մինչդեռ դրանցից որոշները համակիրառելով՝ նրանք իրենց շուկան ընդլայնելու և արտադրանքն ավելի արդյունավետ ձևով մատուցելու հնարավորություն ստացան։
Գլոբալ գործունեություն։ Կոմունիկացիոն տեխնոլոգիայի հրատապությունն արագացրեց գլոբալ ընկերությունների, այլ խոսքով՝ էլեկտրոնային առևտրի (e-commerce) առաջացումը։ Էլեկտրոնային առևտուրը անհատներին հնարավորություն ընձեռեց բիզնես ձեռնարկներ իրականացնել գրեթե առանց որևէ լրացուցիչ ծախսերի, կամ նվազագույն լրացուցիչ ծախսերով։ Քանի որ համացանցի ազդեցությունը համատարած է, գլոբալ ձևով ինտեգրված ընկերությունն այլևս սահմանափակված չէ որևէ աշխարհագրական սահմաններով։ Նրանք նաև ձեռք են բերում գլոբալ կապեր, որոնց միջոցով նրանց հասանելի են դառնում նոր շուկաներ, գաղափարներ ու տեխնոլոգիաներ։ Այս տեսանկյունից ֆիրմաների համար կարևոր է՝ մնալ գլոբալորեն մրցունակ ու ժամանակին համաքայլ, այլապես դրանց սպառնում է շահառուներից ստացվող շահույթի տեմպի նվազում։

Կոլեկտիվ բանականության տիպերը[խմբագրել]

Կոլեկտիվ բանականության օրինակներ[խմբագրել]

Կոլեկտիվ բանականության ամենից հայտնի օրինակները քաղաքական կուսակցություններն են, որոնք մարդկանց մեծ քանակություն են մոբիլիզացնում՝ քաղաքականություն ձևավորելու, թեկնածուներ ընտրելու և ընտրարշավներ անցկացնելու նպատակով։ Ռազմական ստորաբաժանումները, առևտրային միություններն ու կորպորացիաները կենտրոնացել են ավելի մասնակի խնդիրների վրա, սակայն դեռևս բավարարում են իրական ԿԲ (Կոլեկտիվ Բանականության) որոշ սահմանումներ։ Առավել խիստ սահմանումը պահանջում է ունակ լինել արձագանքելու չափազանց տարերային պայմանների ու վիճակների՝ առանց «օրենքի» կամ «գնորդների» հրահանգների կամ ուղեկցության, չնայած որ վերջիններս անհապաղ արձագանք են ակնկալում։ Մեկ այլ օրինակում ԲութԲի և ԴիզայնԲեյ օնլայն գովազդային ընկերություններն օգտագործում են կոլեկտիվ բանականությունը՝ տրադիցիոն մարքեթինգային կամ ստեղծագործական գործակալությունները շրջանցելու նպատակով։

Իմպրովիզացիոն դերակատարները նույնպես ներգրավված են կոլեկտիվ բանականության շրջանակներում, որը դրանք անվանում են 'Խմբային Միտք'։

Կոլեկտիվ բանականության մեկ այլ տեսակ է, այսպես կոչված, «Սովորողների կողմից գեներացվող համատեքստը», որում օգտագործողների խումբն համագործակցաբար դասակարգում են առկա ռեսուրսները, որպեսզի ստեղծեն այնպիսի միջավայր, որ կբավարարի իրենց կարիքները, հաճախ (սակայն ոչ միայն) այդ անելով որոշակի ուսուցանող տարածքի համա-կոնֆիգուրացման, համա-ստեղծման և համա-ձևավորման միջոցով, այնպիսի տարածք, որը թույլ է տալիս հենց սովորողներին ստեղծել նաև իրենց սեփական համատեքստը։ Այս առումով «Սովորողների կողմից գեներացվող համատեքստները» մի հատուկ նշանակությամբ ու դերով համայնք են հանդիսանում, որը կազմակերպում է կոլեյտիվ գործունեության կոորդինացիան՝ վստահության վրա հիմնված ցանցում։

«Սովորողների կողմից գեներացվող համատեքստների» լավագույն օրինակները, թերևս, կարող ենք տեսնել ինտերնետում։ Դրանք համագործակցող օգտագործողների խմբերն են, որ գիտելիքներ են կուտակում՝ ստեղծելու համար կամակիրառման ենթակա բանականության տարածք։ Համացանցի զարգացմանը համընթաց զարգացավ նաև ԿԲ-ի (Կոլեկտիվ Բանականության)՝ որպես համակիրառվող հասարակական ֆորումի կոնցեպցիան։ Համացանցի գլոբալ հասանելիությունն ու մատչելիությունը շատ ավելի մեծ թվով մարդկանց (քան դա երբևէ հնարավոր է եղել մինչ այդ) հնարավորություն ընձեռեց իրենց սեփական գաղափարները ներդնելու այս համագործակցային բանականության տարածքներում կամ օգտվելու դրանցից։ (Flew 2008)

Մրջյունների հասարակությունները բանականության դրսևորումներով գերազանցում են բոլոր մյուս կենդանիներին, բացի մարդ արարածից, եթե բանականությունը չափելու լինենք տեխնոլոգիայի տեսանկյունից։ Մրջյունների հասարակություններն ունակ են կիրառել հողագործություն, նույնիսկ դրա մի քանի տարբեր ձևեր։ Որոշ մրջյունների հասարակություններ էլ անասնապահության հակումներ ունեն, օրինակ ոմանք միջատի «Ափիդ» կոչվող տեսակին ընտելացնում են՝ կթելու նպատակով, իսկ տերև կտրող միջատներին՝ սնկերի մասին հոգ տանելու, ու սնկերի համար տերև մատակարարելու համար։

Ինչևէ, մարդկանց մեծամասնությունը կհամաձայնի, որ հիմնական մեդիումը (միջնորդը), որ ներկայացնում է կոլեկտիվ բանականությունը, Վիքիպեդիան է։ Դա մի հանրագիտարան է, որ կարող է փոփոխվել բառացիորեն յուրաքանչյուրի կողմից, ցանկացած ժամանակ։ Այս կոնցեպցիան Դոն Թափսքոթի և Էնթընի Դ. Ուիլյամսի կողմից անվանվել է «Վիքինոմիքս» (Վիքի-տնտեսություն) իրենց համանուն գրքում, որում նրանք նաև մեջբերում են «Սանդեյ Թայմզ»-ին (Sunday Times) հետևյալ կերպ. «'Վիքինոմիքսն' այն նոր ուժն է, որ մարդկանց համախմբում է ցանցում՝ մի հսկա ուղեղ ստեղծելու համար»։ Այս ծրագրի շնորհիվ սպառողի և արտադրողի միջև սահմանները տարրալուծվել են, ինչից երկու նոր տերմին է ծնվել՝ «փրոդ-յուզըռ» (արտադրողա-սպառող) և «փրո-սյումըր» (արտադրողա-գնորդ)։

Կոլեկտիվ բանականության բազմաթիվ այլ օրինակներ կարող ենք տեսնել խաղերում։ Օրինակ այնպիսի խաղերն, ինչպիսին են «Դը Սիմս»-ը (The Sims), «Հալո»-ն (Halo) կամ «Սեքընդ Լայֆ»-ը (Second Life), ստեղծված են ավելի շատ ոչ-գծային լինելու համար՝ իրենց զարգացման հարցում հենվելով կոլեկտիվ բանականության վրա։ Համակիրառման այլ տարբերակն աստիճանաբար տարածվում է և սկսում է ներազդել արդի և ապագա սերունդների մտածողության վրա։ Նրանց համար կոլեկտիվ բանականությունն արդեն նորմա է դարձել։

Վերջերս եղած զարգացումները[խմբագրել]

Համացանցի և բջջային հեռախոսակապի աճն իր հերթին ընդգծեց այսպես կոչված «սվարմինգը» կամ «ռանդեվուները» (տեխնոլոգիաներ, որոնք հնարավոր են դարձնում հանդիպումներն ու նույնիսկ ժամադրությունները՝ ըստ պահանջի)։ Կոլեկտիվ բանականության ու քաղաքական պայքարների վրա այսպիսի տեխնոլոգիաների ազդեցության մասին դատելու համար դեռևս վաղ է, սակայն հակագլոբալիզացիոն շարժումը շատ մեծ չափով հենվում է էլեկտրոնային փոստի, բջջային հեռախոսների, փեյջերների, էս-էմ-էս-ների (կարճ հաղորդագրությունների ծառայության /ԿՀԾ) և կազմակերպման այլ գործիքների վրա՝ իրադարձություններից առաջ, դրանց ընթացքում և դրանցից հետո։ Քաղաքական և թեորետիկ գործունեության մեջ ընդգրկված թեորիստ Թոմ Աթլին կազմակերպված կերպով հաշվարկում է, թե ինչպիսին են կապերը վերը նշված իրադարձությունների ու այն քաղաքական հրամայականների միջև, որոնք դրդում են դրանց տեղի ունենալ։ Ինդիմիդիա (Indymedia) կազմակերպությունն անում է այդ համեմատաբար ավելի լրագրողական մոտեցմամբ, սակայն այդպիսի արդիական իրադարձությունների լուսաբանում կարելի է գտնել հենց այստեղ՝ Վիքիպեդիայում։

Հավանական է թվում, որ այսպիսի ռեսուրսներն ապագայում կարող են գումարվել միմյանց ու կոլեկտիվ բանականության ձև ստանալ, որ հաշվետու կլինի միայն տվյալ պահին ունեցած մասնակիցների առջև, ունենալով, սակայն, ներդրողների սերունդների ուժեղ բարոյական և լեզվական առաջնորդումը թիկունքում ունենալով, կամ գուցե բռնելով առավել ակնհայտորեն ժողովրդավարական մի նոր ուղի՝ որոշ համակիրառվող նպատակներ զարգացնելու համար։

  1. Norman Lee Johnson, Collective Science site