Կոլգա դաստակերտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Museum Silhouette.svg
Կոլգա դաստակերտ
Kolga manor.jpg
Տեսակmanor?
ԵրկիրFlag of Russia.svg Ռուսական կայսրություն
ՏեղագրությունԿուուսալու ծուխ
Կազմված էKolga manor house?
Առաջին հիշատակում1298

Կոլգա դաստակերտ (էստ․՝ Kolga mõis, գերմ.՝ Kolk), ազնվականական նախկին կալվածք Էստոնիայի հյուսիսում՝ Հարյումաա նահանգի Կուուսալու շրջանում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1230 թվականին դանիայի թագավորը Կոլգայի շրջակա տարածքները տալիս է Գոտլանդ կղզում գտնվող մենաստանին (Sancta Maria de Guvnalia in Roma)։ Հավանաբար դրանից քիչ ժամանակ անց կառուցվել է Կոլգա դաստակերտը՝ որպես կալվածքի կենտրոն։ Կոլգա դաստակերտը հիշատակվում է 1298 թվականին[1]։

Միջնադարում դաստակերտը վերածվում է քարե ամրոցի, որ պաշտպանվում էր աշտարակով։ Լիվոնյան պատերազմի տարիներին ամրոցն ավերվում է և վերջնականապես քանդվում 17-րդ դարում։

1581 թվականին Շվեդիայի արքա Յուհան III-ը Կոլգան ու շրջակա տարածքները նվիրում է շվեդ հայտնի զորավար Պոնտուս Դելագարդիին, ով 1658 թ. դաստակերտը տալիս է իր ազգական Ստենբոկներին, որ ազնվականական հայտնի տոհմից էին։ Դաստակերտը Ստենբոկների ձեռքում մնում է մինչև 1940 թ., երբ այն պետականացվում է։

Kolga manor 2.jpg

1642 թվականին կառուցվում է դաստակերտի առաջին քարե շինությունը, որ հավանաբար միհարկանի էր։ 1758-68 թվականներին այն դարձվել է երկհարկ։ 1820-ական թթ. շինությւոնը վերակառուցվել է և ձեռք բերել կլասիցիզմի ոճով կառուցված ապարանքի տեսք։ Այդպիսին էլ այն պահպանվել է մինչև մեր օրերը։

Դաստակերտի գլխավոր մանաշենքին 18-րդ դարում ավելացվել են օժանդակ բազմաթիվ շինություններ, որոնք մասին կազմում են ճարտարապետական գեղեցիկ համալիր։ Գլխավոր մասնաշենքի հետևում էին գտնվում կառավարչի տունը, սպասավորի տունն ու պահեստը, որոնց միջև փոքր բակ էր։ Գլխավոր մասնաշենքի առջև մեծ բակն էր, որի կողքերին էին տեղակայված ձիանոցն ու կառքերի տնակը (վերջինս չի պահպանվել)։

Ներկայումս դաստակերտը վերադարձվել է Ստենբոկների ընտանիքին։ 1980-90-ական թվականներին վերակառուցված ձիանոցում այժմ գործում է հյուրանոց։ Գլխավոր մասնաշենքում այժմ գործում է ռեստորան։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Kolga mõis»։ Portaal "Eesti mõisad" (էստոներեն) 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]