Կոբեկ-Մեյդան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կոբեկ-Մեյդան, Կոբեկ-մեյդանի, Սախկալ-թութան, լեռնանցք Հայկական լեռնաշխարհում, Անտիպոնտական լեռնահամակարգում, Չարդակլու լեռնաշղթայի հարավային լանջերին, Երզնկա-Սեբաստիա ճանապարհին, Կամախ գյուղաքաղաքից 32-33 կմ հյուսիս։ Բարձրությունը 2110 մ։

Ավանդույթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տաթևից Հալիձոր գնալիս Դավիթ Բեկը պատահում է Ֆաթալի-խանի օգնականին։ Սա ծաղրելով Դավթին, ասում է՝ «Դավիթ Բեկ, մորուքդ բռնիր նամազդ արա, վերջդ եկել է»։ Դավիթը պատասխանում է՝ «Մենք այսպիսի տեղերում ոչ նամազ ենք անում, ոչ էլ մորուք բռնում, ենք թրի կոթ ենք բռնում, տղամարդ ես դիմացիր»։ Ասում է, թուրը քաշում, վրա է տալիս խանի ձիավորներին, բոլորին կոտորում է, և դառնալով խանին, ասում՝ «Մորուքդ բռնիր, այ շուն, նամազդ արա, վերջդ եկել է»։ Եվ թռցնելով նրա գլուխը նետում է Որոտան գետի մեջ։ Դրանից հետո այդ ձորի անունը դնում են Սախկալ-թութան՝ Մորուսակալ[1][2][3][4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Արամ Ղանալանյան (1969). Ավանդապատում. Երևան: Հայկական ՍՍՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ.
  2. Մովսես Խորենացի. Պատմութիւն Հայոց. էջեր Գիրք Ա, Գլուխ Ի.
  3. Մանուկ Աբեղյան (1899). Հայ ժողովրդական առասպելները Մովսես Խորենացու Հայոց պատմության մեջ. Վաղարշապատ.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  4. Г. Халатьянц (1896). Армянский эпос в Истории Армении Моисея Хоренского. Москва.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)