Կյուրեղ և Մեթոդիոս տաճար (Սալսկ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կյուրեղ և Մեթոդիոս տաճար
ռուս.՝ Собор во имя святых равноапостольных Кирилла и Мефодия
Հիմնական տվյալներ
Տեսակտաճար
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
ՏեղագրությունՍալսկ
Դավանանքուղղափառություն
Հիմնական ամսաթվերը1999
Հիմնադրված1999
Քարտեզ
Քարտեզ
 Cathedral of Saints Cyril and Methodius Equal to the Apostles, Salsk Վիքիպահեստում

Կյուրեղ և Մեթոդիոս տաճար (ռուս.՝ Собор во имя святых равноапостольных Кирилла и Мефодия), ուղղափառ տաճար Ռուսաստանի Ռոստովի մարզի Սալսկ քաղաքում։ Ենթարկվում է Վոլգոդոնսկի և Սալսկի թեմի Դոնի մետրոպոլիային։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1993 թվականի սեպտեմբերին Սալսկ քաղաքի վարչակազմի ղեկավար Ա. Ա. Բուբլիկովը Լենինի փողոցում, ժամանակավոր ավտոկայանատեղիում, վերակառուցման գոտում տաճարի շինարարության համար նախագծային-հետազոտական աշխատանքներ կատարելու թույլտվություն է տվել։ Տաճարի կառուցման համար անժամկետ օգտագործման է հատկացվել 3276 քառակուսի մետր մակերեսով հողատարածք[1]։

1994 թվականի փետրվարին «Վերածնունդ» ծրագրի շրջանակներում Սալսկ քաղաքում հավանության է արժանացել ապագա տաճարի էսքիզային նախագիծը։ Նախագծի հեղինակն է Մոսկվայի ճարտարապետանախագծային արվեստանոցի ղեկավար Յ. Մ. Մուրզինը։ Ապագա պաշտամունքային շինության տեխնիկատնտեսական ցուցանիշները. հարկայնություն` 3, տարողություն` 1200 հավատացյալ, կառուցապատման տարածք` 926 քառակուսի մետր, օգտակար մակերես` 1720 քառակուսի մետր[2]։

1999 թվականի գարնանը սկսվել է տաճարի շինարարությունը։ Ճարտարապետի մտահղացմամբ` տաճարի լայնությունը 21 մետր է, իսկ երկարությունը` 36 մետր։ Զանգակատան բարձրությունը 42 մետր է։ Տաճարը հնգագմբեթ է` կարմիր և սպիտակ գունային լուծմամբ։ Տաճարի կողքին նախատեսված է եկեղեցական զբոսայգի[3]։

Սալսկի տաճարը ենթարկվում է Վոլգոդոնսկի և Սալսկի թեմի Դոնի մետրոպոլիային[4]։

Սալսկի պաշտամունքի այս կառույցի նմանը չկա։ Այս տաճարը միակն է, որը կառուցվել է անհատական նախագծով, որը գրան պրի է շահել Փարիզի ցուցահանդեսում։

Շինարարությունը 2000 թվականին ընդհատվել է։ Տաճարի կառուցման աշխատանքները վերսկսվել են միայն 2007 թվականին, և դրանում մեծ է ավագ երեց Վիկտոր Նայդյոնովի ավանդը. նա գտել է հովանավորների, և հինգ տարի անց Սալսկ քաղաքի կենտրոնում հայտնվել է Կյուրեղի և Մեթոդիոսի անունը կրող շքեղ տաճարը։ 2017 թվականի օգոստոսից տաճարում անցկացվում են կանոնավոր ժամերգություններ[5]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. газета «Сальская степь» от 11 сентября 1993 года
  2. газета «Сальская степь» от 05 марта 1994 года.
  3. газета «Сальская степь» от 22 мая 1999 года № 81 (16.786)
  4. «Сальское Центральное благочиние | По благословению епископа Волгодонского и Сальского Корнилия». salsk1.cerkov.ru. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 29-ին.
  5. «Сальскньюс — Новостной портал Сальского района». salsknews.ru. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 29-ին.