Կյանքի ամենահին հայտնի ձևեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Երկրի վրա կյանքի ամենահին հայտնի ձևեր համարվում են միկրոօրգանիզմները՝ ցիանոբակտերիաները։ Համարվում է, որ նրանք կարող էին ծագել ավելի քան 3,77 միլիարդ տարի առաջ, հնարավոր է՝ 4,28 միլիարդ տարի առաջ։ Ենթադրվում է, որ նրանց ծագումը եղել է օվկիանոսների ձևավորումից հետո (4,41 միլիարդ տարի առաջ)[1][2][3]։

Առաջին կենդանի ձևեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հնագույն ժամանակներում կյանքի գոյության մասին վկայում են բրածո մնացորդները։ Երկիր մոլորակը մոտ 4,54 միլիարդ տարեկան է։ Երկիր մոլորակի վրա կյանքի գոյության անհերքելի ապացույցները ոչ պակաս քան 3,5 միլիարդ տարեկան են։ Սակայն հայտնաբերվել են ապացույցներ, որ կյանքը գոյություն է ունեցել դեռ ավելի վաղ։

2017 թվականին հաղորդվել է Կանադայի Քվեբեկ քաղաքում գտնվող, «Նուվվուագիտտուկ գոտու» տաք աղբյուրներում միկրոօրգանիզմների բրածո կառույցների հայտնաբերման մասին։ Ենթադրաբար, դրանք կարող են լինել 4,28 տարեկան[1][4][5][6]։ Այդ փաստը վկայում է կենդանի օրգանիզմների՝ օվկիանոսների և Երկիր մոլորակի վերջնական ձևավորումից հետո առաջանալու մասին։

2017 թվականի դեկտեմբերին, ԱՄՆ-ի գիտնականները, Ավստրալիայում հայտնաբերել են մանրադիտակային բրածոներ, որոնք 3,465 տարեկան էին[7][8][9][10][11]։ Այդ բրածոները համարվում են հնագույն ժամանակներում Երկիր մոլորակի վրա կյանքի գոյության հավաստի ապացույցներից մեկը[9][10][11]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Dodd, Matthew S.; Papineau, Dominic; Grenne, Tor; slack, John F.; Rittner, Martin; Pirajno, Franco; O'Neil, Jonathan; Little, Crispin T. S. (2017 թ․ մարտի 2). «Evidence for early life in Earth's oldest hydrothermal vent precipitates» (PDF). Nature (անգլերեն). 543 (7643): 60–64. Bibcode:2017Natur.543...60D. doi:10.1038/nature21377. PMID 28252057. S2CID 2420384.
  2. Staff (2018 թ․ օգոստոսի 20). «A timescale for the origin and evolution of all of life on Earth». Phys.org (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 20-ին.
  3. Betts, Holly C.; Putick, Mark N.; Clark, James W.; Williams, Tom A.; Donoghue, Philip C.J.; Pisani, Davide (2018 թ․ օգոստոսի 20). «Integrated genomic and fossil evidence illuminates life's early evolution and eukaryote origin». Nature (անգլերեն). 2 (10): 1556–1562. doi:10.1038/s41559-018-0644-x. PMC 6152910. PMID 30127539.
  4. Zimmer, Carl (2017 թ․ մարտի 1). «Scientists Say Canadian Bacteria Fossils May Be Earth's Oldest». The New York Times (անգլերեն). Վերցված է 2017 թ․ մարտի 2-ին.
  5. Ghosh, Pallab (2017 թ․ մարտի 1). «Earliest evidence of life on Earth 'found». BBC News (անգլերեն). Վերցված է 2017 թ․ մարտի 2-ին.
  6. Dunham, Will (2017 թ․ մարտի 1). «Canadian bacteria-like fossils called oldest evidence of life». Reuters (անգլերեն). Վերցված է 2017 թ․ մարտի 1-ին.
  7. Tyrell, Kelly April (2017 թ․ դեկտեմբերի 18). «Oldest fossils ever found show life on Earth began before 3.5 billion years ago». University of Wisconsin–Madison (անգլերեն). Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 18-ին.
  8. Schopf, J. William; Kitajima, Kouki; Spicuzza, Michael J.; Kudryavtsev, Anatolly B.; Valley, John W. (2017). «SIMS analyses of the oldest known assemblage of microfossils document their taxon-correlated carbon isotope compositions». PNAS (անգլերեն). 115 (1): 53–58. Bibcode:2018PNAS..115...53S. doi:10.1073/pnas.1718063115. PMC 5776830. PMID 29255053.
  9. 9,0 9,1 Schopf, J. William; Kudryavtsev, Anatoliy B.; Czaja, Andrew D.; Tripathi, Abhishek B. (2007 թ․ հոկտեմբերի 5). «Evidence of Archean life: Stromatolites and microfossils». Precambrian Research (անգլերեն). 158 (3–4): 141–155. Bibcode:2007PreR..158..141S. doi:10.1016/j.precamres.2007.04.009. ISSN 0301-9268.
  10. 10,0 10,1 Schopf, J. William (2006 թ․ հունիսի 29). «Fossil evidence of Archaean life». Philosophical Transactions of the Royal Society B (անգլերեն). 361 (1470): 869–885. doi:10.1098/rstb.2006.1834. ISSN 0962-8436. PMC 1578735. PMID 16754604.
  11. 11,0 11,1 Raven, Peter H.; Johnson, George B. (2002). Biology (անգլերեն) (6th ed.). Boston, MA: McGraw-Hill. էջ 68. ISBN 978-0-07-112261-0. LCCN 2001030052. OCLC 45806501.