Jump to content

Կլոնկարի (կոմսություն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Կլոնկարի
ԵրկիրԱվստրալիա Ավստրալիա
Մակերես47 971,260 կմ²
ԲԾՄ278 մետր
Բնակչություն3644 մարդ (օգոստոսի 10, 2021)[1]
Պաշտոնական կայքcloncurry.qld.gov.au(անգլ.)
Կլոնկարի (կոմսություն) (Ավստրալիա)##
Կլոնկարի (կոմսություն) (Ավստրալիա)

Կլոնկարի, տեղական ինքնակառավարման տարածք Քվինսլենդի հյուսիս-արևմտյան մասում, Ավստրալիա։ Այն ընդգրկում է 47.971 կմ2 տարածք և 1884 թվականից գոյություն ունի որպես տեղական ինքնակառավարման մարմին։ Շրջանի վարչական կենտրոնը Կլոնկարի քաղաքն է։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շրջանը գտնվում է Քվինսլենդի հյուսիս-արևմտյան մասում։ Կլոնկուրիի տարածքը 47,971 կմ2 է։

Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Շրջանը, ինչպես նաև վարչական կենտրոնը, իրենց անունը ստացել են Կլոնկարի գետից[2]։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կլոնկարին տեղակայված է մերձհասարակածային կլիմայական գոտում։ Միջին ջերմաստիճանը 28 °C է։ Ամենատաք ամիսը դեկտեմբերն է, միջին ջերմաստիճանը 36 °C է, իսկ ամենացուրտ ամիսը` հուլիսը 20 °C միջին ջերմաստիճան[3]։ Տեղումների միջին քանակը տարեկան 443 միլիմետր է։ Ամենախոնավ ամիսը փետրվարն է (տեղումները` 137 մմ), իսկ ամենաչորը օգոստոսն է (տեղումները` 1 մմ)[4]։

1989 թվականի հունվարի 16-ին շրջանի վարչական կենտրոնում, Կլոնկարի քաղաքում գրանցվել է Ավստրալիայի ամենաբարձր ջերմաստիճանը՝ 53,3 °[5]:

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2018-ին շրջանի բնակչությունը կազմում էր 3,091 մարդ։

Կլոնկարի տարածքի բնակչությունը ըստ տարիների
1933 1947 1954 1961 1966 1971 1976 1981 1986 1991 1996 2001 2006 2011 2016 2018
6,184 6,267 3,052 4,869 3,348 3,623 4,036 3,651 3,194 3,382 3,878 4,795 3,970 3,229 3,032 3,091

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. QuickStats // QuickStatsABS, 2022.
  2. Cloncurry. «Our History». Cloncurry (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 29-ին.
  3. «Browse datasets | NASA Earth Observations (NEO)». Browse datasets | NASA Earth Observations (NEO) (անգլերեն). 2020 թ․ հուլիսի 29. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 28-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 29-ին.
  4. «Rainfall (1 month - TRMM, 1998-2016) | NASA». Rainfall (1 month - TRMM, 1998-2016) | NASA (անգլերեն). 2020 թ․ հուլիսի 29. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 1-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 29-ին.
  5. «AM - Queensland to bake on Christmas Day». www.abc.net.au. Վերցված է 2020 թ․ հուլիսի 29-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]