Կլիմայի մելիորացում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Կլիմայի մելիորացում (լատ.՝ melioratio - բարելավում), կլիմայի բարելավում, միջոցառումների համալիր, որի նպատակն է կլիման փոխել մարդուն անհրաժեշտ ուղղությամբ (օրինակ՝ որևէ շրջանում բնակչության կենսապայմանների բարելավման, գյուղատնտեսության առանձին ճյուղերի զարգացման համար են)։

Գիտության և տեխնիկայի ժամանակակից մակարդակի պայմաններում կլիմայի մելիորացում կարող է կատարվել միայն համեմատաբար ոչ մեծ տարածքում և առավելապես մթնոլորտի մերձերկրյա շերտերում։ Կլիմայի մելիորացման նախատեսվող եղանակներից են մթնոլորտի վերին շերտերի փոշեցրումը, օվկիանոսներում ամբարտակների կառուցմամբ օվկիանոսային հոսանքների ռեժիմի փոփոխումը, ատոմային էներգիայի կիրառումը, բևեռային սառույցների վերացումը և այլն, որոնց մի մասը տեխնիկաան տեսակետից կարելի է իրականացնել ոչ հեռավոր ապագայում։ Սակայն, գիտության ժամանակակից մակարդակով հնարավոր չէ նախատեսել այս կամ այն միջամտության բոլոր հնարավոր հետևանքները կլիմաառաջացնող պրոցեսների ընթացքի վրա։ Այդ իսկ պատճառով անհրաժեշտ է պահպանել Երկրի վրա գոյություն ունեցող կլիմայական պայմանները և սահմանափակել դրանց վատացման տենդենցները, որոնք պայմանավորված են բնական պրոցեսներին մարդու միջամտությամբ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 384 CC-BY-SA-icon-80x15.png