Կլարա Ցետկինի փողոց (Կազան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կլարա Ցետկինի փողոց (այլ կիրառումներ)
Կլարա Ցետկինի փողոց
Երկիր Ռուսաստան
Գտնվում էԿազան և Kirof City District?
Երկարություն1405 ± 1 մետր
Փոստային ինդեքս420030

Կլարա Ցետկինի փողոց (թաթ.՝ Клара Цеткин урамы), մայրուղային փողոց Կազան քաղաքի Կիրովյան շրջանում, որը կարճ ճանապարհով միացնում է Արկաչինո, Հին Արկաչինո, Կրասնայա գորկա և մյուս ավանները (Արկաչինսկի խճուղու և Մարտական փողոցի միջոցով) Մեծ Կազանյան օղակաձև մայրուղու հետ։

Դիրք[խմբագրել | խմբագրել կոդը]

Կլարա Ցետկինի փողոցը սկսվում է Նեսմելովի փողոցի հետ հատման տեղից (Երկաթուղու Կազանյան բաժանմունքի Հարավային մուտքի երկաթուղային կամրջի տակ ), հատում է Մուրճ և Մանգաղի, Կիզիլ Արմեյսկի, Ուրիցկու, Ադմիրակտեյսկի փողոցները և ավարտվում է դեպի մարտական փողոց անցումով։ Կլարա Ցետկինի փողոցը ունի չորս երթևեկելի գոտի (յուրաքանչյուր ուղղությամբ` երկու գոտի)։

Անվանման ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքի փողոցների գրանցամատյանի համաձայն[1] փողոցն իր անվանումը ստացել է 1927 թվականի նոյեմբերի 2-ին ի պատիվ գերմանական և միջազգային կոմունիստական շարժման գործիչ, գերմանացի քաղաքագետ, Գերմանիայի կոմունիստական կուսակցության հիմնադիրներից մեկի և կանանց իրավունքների պայքարի ակտիվիստ Կլարա Ցետկինի։

2005 թվականին Ռուսաստանի կոմունիստական անցյալին վերաբերվող Կազանի փողոցները մասսայաբար անվանակոչվում էին պատմական կամ նոր անվանումներով։ Այսպես Կլարա Ցետկինի փողոցը վերանվանվեց Բիշբալթայի փողոց (ռուսերեն` Հինգ կացինների)։ Սակայն որոշ ժամանակ անց, քաղաքացիների մասսայական ցույցերից և բողոքներից հետո, փողոցը նորից կոչվեց Կլարա Ցետկինի անվամբ[2][3][4]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախկինում փողոցը կոչվում էր Մոսկովյան (Մոսկովյան տրակտ) և տանում էր Հեռավոր գետաբերան, դեպի շոգենավային նավակայան։ Փողոցը, ինչպես հիմա, անցնում էր Կիրովյան պատվարից դեպի Մեծ փողոցի խաչմերուկ։ Այնուհետև ճանապարհը տանում է դեպի հարավ, Կազանկա գետի հին հունով դեպի Վոլգա։ Այնուհետև փողոցում տեղակայված էին Ռոմանովի շոգեաղացը, գյուղատնտեսական ցուցահանդեսի տաղավարները և Ձկնորսի այգին։

1875 թվականից փողոցում սկսեց գործել կազանյան ձիաքարշը, այդ ժամանակ էլ կառուցվեց հատուկ տեխնիկայի դեպոն։ 1899 թվականին ձիաքարշին փոխարինեց էլեկտրական տրամվայը։

Մինչև 2010 թվականը փողոցի կենտրոնով երթևեկելի մասով անցնում էին տրամվայի ռելսերը, որոնք ապամոնտաժվեցին, իսկ երթևեկելի մասը ամբողջությամբ վերանորոգվեց[5]։

2014 թվականին փողոցում կառուցվեց «Բիշբալթա» մզկիթը։

Տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ավտոբուս` 2, 30, 44, 45, 49։ Կանգառներ` Остановочные пункты: «Серп и молот», «Урицкого», «Адмиралтейская».
  • Փողոցով է անցել № 1 տրամվայը, սակայն 2007 թվականից[6] տրամվայի երթևեկությունն այստեղ վերացել է։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Гудкова В. Все здесь историей дышит… //Веч. Казань. - 1984. - 17 сент.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Приложение к постановлению Исполнительного комитета г. Казани от 4 июля 2011 г. N 3547
  2. «Оперативная информация по адресной системе». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 21-ին.
  3. Кларе Цеткин вернули имя
  4. ПОСТАНОВЛЕНИЕ Руководителя Исполкома муниципального образования г. Казани от 14.06.2006 N 1121 "О ВНЕСЕНИИ ИЗМЕНЕНИЯ В ПОСТАНОВЛЕНИЕ ГЛАВЫ АДМИНИСТРАЦИИ Г. КАЗАНИ ОТ 25.08.2005 N 2100 «О ПЕРЕИМЕНОВАНИИ УЛИЦ В Г. КАЗАНИ»
  5. Ответ Исполкома Казани на вопрос Грызунова А. Е(չաշխատող հղում)
  6. КАЗАНЬ — ГОРОДСКОЙ ТРАНСПОРТ — летопись> Արխիվացված 2004-12-30 Wayback Machine