Նեսմելովի փողոց (Կազան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Նեսմելովի փողոց
ԵրկիրFlag of Russia.svg Ռուսաստան
Գտնվում էԿազան
Երկարություն0,56 ± 0,01 կիլոմետր
Փոստային ինդեքս420030

Նեսմելովի փողոց (թաթ.՝ Несмелов урамы), մայրուղային փողոց Կազանի Կիրովյան շրջանում: Կոչվել է կազանյան քննչական հանձնաժողովի նախագահի տեղակալ Վալենտին Վիկտորովիչ Նեսմելովի[1] (1896-1918 թթ.) պատվին: Փողոցը համարվում է Կազան քաղաքի Զարեչիե արվարձանի 17-18-րդ դարերի մշակութային շերտի մի մասը[2]:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախքան Կույբիշևյան ջրամբարի և Ժիգուլևյան ՀԷԿ-ի կառուցումը Կազանկայի հունը շրջանցում էր Ադմիրալտեյսկի արվարձանը հյուսիսից: Ներկայիս Կիրովյան ամբարտակի տեղով անցնում էր երկաթուղին և կար տրանսպորտային անցում, որը դուրս էր գալիս դեպի Իովելևի ժամանակակից փողոց: Այստեղ տրանսպորտի համար Կազանկայի վրայով անցկացվեց այսպես կոչված «սապատավոր կամուրջ»: 1960-ական թվականներին «սապատավոր կամուրջը» ճանաչվեց վթարային և նրա վրայով տրանսպորտային հոսքը դադարեցվեց[3], որի պատճառով էլ տրանսպորտային հոսքը ուղղվեց դեպի Առջևի փողոց: 1970 թվականի հունիսի 9-ի № 449 որոշմամբ Առջևի հրապարակը վերանվանվեց Նեսմելովի փողոց:

2009-2011 թթ. Նեսմելովի փողոցը վերանորոգվել է[4], որից հետո փողոցով սկսել է երթևեկել 9-րդ համարի տրամվայը, 2011 թվականի նոյեմբերից` 13 և 14-րդ համարների տրամվայները:

Դիրք[խմբագրել | խմբագրել կոդը]

Փողոցը սկսվում է երկաթգծի Կազանի մասնաճյուղի Հարավային ներքաղաքային երկաթգծի անցատեղից, հատում է Սաիդ-Գալեևի (Կիրովյան ամբարտակ), Կոժևեննայա փողոցները և Գլադիլովի փողոցի խաչմերուկում անցնում դեպի Բոլշայա Կրիլովկա փողոց:

Տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կանգառ` Ռեչնոյ տեխնիկում

  • Տրամվայ` 5, 9, պարկային երթուղիներ` 3 և 7 երթուղիներով
  • Տրոլեյբուս` 4, 10
  • Ավտոբուս` 10, 10ա, 44, 45, 49, 53, 63, 72

Շինություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ջրային տրանսպորտի Վոլժյան պետական ակադեմիա (նախկին Ռեչնոյ տեխնիկում): Ակադեմիայի տարածքում տեղադրվել է «Մետեոր» ջերմանավը[5]
  • «Զարեչնյա» կոյուղու պոմպակայան

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]