Կլարա Աբաշինա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կլարա Աբաշինա
Ծնվել էհուլիսի 17, 1928(1928-07-17)
ԾննդավայրԱստրախան, Ներքին Վոլգայի երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էսեպտեմբերի 20, 2009(2009-09-20) (81 տարեկան)
Մահվան վայրԽՍՀՄ
ԿրթությունՕդեսայի գեղարվեստաթատերական ուսումնարան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մասնագիտությունդերասանուհի
Պարգևներ և մրցանակներ
«Պատվո նշան» շքանշան
ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ և ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ

Կլարա Նիկոլաևնա Աբաշինա (ռուս.՝ Клара Николаевна Абашина, հուլիսի 17, 1928(1928-07-17), Աստրախան, Ներքին Վոլգայի երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - սեպտեմբերի 20, 2009(2009-09-20), ԽՍՀՄ), խորհրդային և ռուսական թատրոնի դերասանուհի, ուսուցիչ, ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կլարա Նիկոլաևնա Աբաշինան ծնվել է 1928 թվականի հուլիսի 17-ին Աստրախանում՝ կուսակցական աշխատողի և ուսուցչի ընտանիքում։ Մանկությունից երազում էր դառնալ դերասանուհի։ 1951 թվականին թվականին ավարտել է Օդեսայի գեղարվեստաթատերական ուսումնարանի դերասանական բաժինը (ուսուցիչ՝ Ալեքսեյ Մաքսիմով

1949-1952 թվականներին խաղացել է Խորհրդային բանակի Օդեսայի դրամատիկական թատրոնում (1953 թվականին թատրոնը տեղափոխվել է Լվով)։ 1952-1959 թվականներին հանդես է եկել Աստրախանի Ս. Մ. Կիրովի անվան թատրոնում։ 1959-1966 թվականներին աշխատել է Տամբովի Լունաչարսկու անվան դրամատիկական թատրոնում[1] : 1966 թվականից աշխատել է Ռոստովի  Գորկու անվան թատրոնում։ Դասավանդել է Ռոստովի արվեստի դպրոցում[2]։

Մահացել է 2009 թվականին։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայր` Նիկոլայ Նիկոլաևիչ Աբաշին, կուսակցական աշխատող (մահ.՝ 1932):
  • Մայր` Օլիմպիադա Ֆրոլովնա Աբաշինա, ուսուցչուհի (մահ.՝ 1987):
  • Ամուսին` տնօրեն և ուսուցիչ Միխայիլ Միխայլովիչ Վախովսկիյ, ՌՍՖՍՀ վաստակավոր արտիստ (1909-1980)։
  • Որդի` Միխայիլ Միխայլովիչ Վախովսկիյ (1960), ձեռնարկատեր։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Պատվո նշան» շքնաշան (1976)։
  • ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ (24.10.1958):
  • ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ (29.12.1979):

Աշխատանքներ թատրոնում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Օդանավակայան» Հեյլի Ա. - Ադա Կվոնսետ
  • «Վերջին ժամկետ», Վ․ Գ․ Ռասպուտին - Վարվառա
  • «Գործարանային աղջիկ», Ա․ Մ․ Վոլոդին - Ժենկա Շուլժենկո
  • «Հնաոճ կատակերգություն» Ա․ Ն․ Արբուզով - Լիդյա Վասիլևնա
  • «Ճանապարհ բացեք վաղվա օրվա համար», Վ․ Դելմար - Լյուսի Կուպեր
  • «Օրիորդ Նիտուշ» Ֆ․ Էրվե - Նիտուշ
  • «Վերջինը» Մ․ Գորկի - Սոֆյա
  • «Վալենտին և Վալենտինա»
  • «Արեգակի երեխաներ»
  • «Կադրիլ»
  • «Դուլսկայա պանի բարոյականությունը» - Դուլսկայա
  • «Մայր մարդկության» - մայր

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1967 - Տուր թաթդ, ընկեր - տրամվայի տոմսավաճառ
  2. 1969 - Բամբուս (հեռուստաթատրոն) - ուսուցչուհի
  3. 1972 - Իվանովի նավակ- դրվագ
  4. 1976 - Եղբայր լինել - Կլավդիա Պետրովնա

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Абашина Клара Николаевна // Культура Дона в лицах. Ростов-на-Дону, 1997. С. 123.
  • Семушкина Н. Верую в победу добра // Дон. 1980. № 12. С. 168-176.
  • Варивода Т. … И словно в первый раз // Вечерний Ростов. 1980. 17 янв.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Тамбовское областное государственное автономное учреждение культуры "Тамбовтеатр"
  2. «Абашина Клара Николаевна». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 30-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 23-ին.