Կլագենֆուրտի քաղաքային թատրոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox masks.png
Կլագենֆուրտի քաղաքային թատրոն
Stadttheater Klagenfurt 1.jpg
Տեսակթատրոն[1] և օպերայի թատրոն
ԵրկիրFlag of Austria.svg Ավստրիա[2][1]
Գտնվելու վայրըԿլագենֆուրտ[2][1]
ՃարտարապետFellner & Helmer և Hermann Helmer?
Կոորդինատներ: 46°37′36.840000099997″ հս․ լ. 14°18′18.720000099997″ ավ. ե. / 46.62690000002777424° հս․. լ. 14.30520000002777614° ավ. ե. / 46.62690000002777424; 14.30520000002777614
Կայքstadttheater-klagenfurt.at
Stadttheater Klagenfurt Վիքիպահեստում

Կլագենֆուրտի քաղաքային թատրոն (գերմ.՝ Stadttheater Klagenfurt), Ավստրիայի Կարինթիա երկրամասի կենտրոն Կլագենֆուրտի քաղաքային թատրոնը, որի ներկայիս շենքը կառուցվել է 1910 թվականին, Վիեննայի Fellner & Helmer ճարտարապետական գրասենյակի պատրաստած նախագծերի հիման վրա

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կլագենֆուրտում առաջին թատրոնը հիմնվել է 1605-ից 1620 թվականների միջև ընկած ժամանակահատվածում՝ որպես Ballhaus, ազնվականների (արիստոկրատների) համար: Ներկայացումներով այդտեղ հիմնականում հանդես են եկել հյուրախաղերով Վենետիկից Վիեննա շարժվող իտալական թատերախմբեր: 18-րդ դարի վերջերին թատրոնի դռները բացվել են նաև մտավորականների, զինվորականների, քաղաքացիական պաշտոնյաների, ծառայողների առջև: 1811 թվականին փայտե շինվածքի փոխարեն կառուցվել է թատրոնի քարե շենք, որին այժմ Altes Theater (Հին թատրոն) են անվանում: Երբ այն մեծապես վնասվել է, նոր շենքի շինարարության համար նախագծեր են պատվիրել Վիեննայի ճարտարապետական Fellner & Helmer գրասենյակին, որը մինչ այդ արդեն թատրոնի շենքեր էր նախագծել ու կառուցել Գիեսենում և Գաբլոնցում (համապատասխանաբար 1906 թ. և 1907 թ.)[3]: Թատրոնի նոր շենքի շինարարությունն սկսվել է 1908 և ավարտվել 1910 թվականին: Բացումը համընկել է ավստրիական կայսր Ֆրանց Իոսիֆ Առաջինի ծննդյան 60-ամյակի տոնակատարության հետ, և թատրոնն անվանակոչվել է "Kaiser Franz Joseph I. Jubiläumstheater":

1960-ական թվականների վերջերին, ինչպես նաև 1996-ից 1998 թվականներին (վերջինը՝ ըստ Գյունտեր Դոմենիգի պատրաստած նախագծերի) թատրոնի շենքը վերակառուցվել է, նորացվել:

Կլագենֆուրտի քաղաքային թատրոնը ներկայացումների գեղարվեստական բարձր մակարդակ ապահովելու համար 2003, 2006 և 2011 թվականներին արժանացել է Nestroy-Theaterpreis մրցանակի՝ տարբեր անվանակարգերում: Թատրոնի մրցանակակիր դերասանների շարքում են Մարտին Կյուշեյը (Martin Kušej), Բեռնդ Լիոպոլդ-Մոսերը (Bernd Liepold-Mosser), Միխաել Մաերտենսը (Michael Maertens), Միխաել Շոտենբերգը 9Michael Schottenberg), Մարտին Ցեհետգրուբերը (Martin Zehetgruber):

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]