Կիսաշփականներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Կիսաշփականներ, աֆրիկատ, հպաշփական, պայթաշփական, կիսապայթական, բաղաձայններ, որոնց արտասանության ժամանակ բերանում ստեղծված փակվածքն աստիճանաբար վերածվում է ճեղքվածքի, ինչի շնորհիվ հնչյունի ելքում լսվում է շփման ձայն։ Կիսաշփականների արտաբերման առաջին պահը հպում է, երկրորդը՝ շփում։ Ըստ կազմավորման տեղի՝ հայերենի կիսաշփականները բաժանվում են՝

  • ատամնայինների՝ ծ, ձ, ց,
  • առաջնաքմայինների՝ ճ, ջ, չ։

Ըստ շնչեղացման և ձայնեղացման հատկանիշների՝ կազմում են եռանդամ հակադրություններ (ձայնեղ, խուլ, շնչեղ խուլ)։

Ավանդական դասակարգման մեջ հայերենի կիսաշփականները բնութագրվում են որպես բարդ հնչյուններ՝ բաղկացած երկու կամ նույնիսկ երեք հնչյունից։ Այս դասակարգումը հակասում է կիսաշփականների՝ որպես ինքնուրույն հնչույթների ըմբռնմանը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 447 CC-BY-SA-icon-80x15.png