Կիպահղկում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կիպահղկում, մակերևույթի մաքուր մշակում. օգտագործվում է ճշգրիտ չափեր ստանալու և մակերևութային անհարթությունները փոքրացնելու նպատակով (հիմնականում զույգ աշխատող դետալների չափաբերման համար)։ Պրոցեսն իրականացվում է համապատասխան երկրաչափական ձև ունեցող գործիքի՝ կիպահղկիչի օգնությամբ։ Վերջինս պատրաստվում է թուջից, պողպատից, պղնձից, հաստոցի վրա դետալների կիպահղկման սխեմայով։

Կիպահղկիչի վրա նախապես քսում են մածուկ կամ կապակցող հեղուկով նուրբ հղկափոշի, որոնք ներխրվում են կիպահղկիչի մակերևույթի մեջ։ Հարաբերական շարժման դեպքում մածուկի կամ հղկափոշու յուրաքանչյուր հատիկ հեռացնում է մանրագույն տաշեղներ։ Կիպահղկիչը իրականացվում է ձեռքով կամ կիպահղկիչ հաստոցի վրա։ Ուղղաձիգ, կիպահղկիչ հաստոցն ունի մեկ կամ երկու կիպահղկիչ մետաղական սկավառակ, որոնց միջև ապակենտրոն տեղադրված զատիչում դրվում են կիպահղկվող դետալները։ Կիպահղկիչները պտտվում են տարբեր արագություններով՝ նույն կամ հակառակ ուղղություններով։ Զատիչը կատարում է տատանողական շարժում հորիզոնական հարթության մեջ։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 439