Կին մարտնչողները
Կին մարտնչողները | |
|---|---|
| Տեսակ | գրական ստեղծագործություն |
Կին մարտնչողները։ Մի նորահայտ կղզու պատմական ակնարկ (ֆրանսերեն՝ Les femmes militaires: Relation historique d'une isle nouvellement découverte), Լուի Ռյուստեն դե Սեն Ժորիի ուտոպիական վեպը, որը լույս է տեսել Փարիզում, 1735 թվականին։ Վերահրատարակվել է 1739։ Հոլանդերեն է թարգմանվել 1736 թվականին (հոլ.՝ Het nieuw ontdekt Eyland der strydbaare vrouwen)։
Հեղինակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Լուի Ռյուստեն դե Սեն Ժորին ֆրանսիացի ոչ այնքան հայտնի գրող է, որը մահացել է 1752 թվականին։ Այլ կենսագրական տվյալներ հայտնի չեն։
Բովանդակություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վեպը Մանգալուր կղզի կատարած ֆանտաստիկ ճանապարհորդության մասին է, որտեղ, ըստ Պիեռ Վերսնեի նկարագրության, «կանայց վիճակվել է զենք վերցնել և պայքարել ազատության համար տղամարդանց դեմ։ Նրանց քաջության շնորհիվ սենատը որոշում է նրանց հավասար իրավունքներ շնորհել, այն պայմանով, որ նրանք կստանան նույն դաստիարակությունը, ինչ տղամարդիկ, ներառյալ զինվորական ծառայություն»[1]։
Սա լուսավորչական ուտոպիաներից մեկն է, որտեղ պատկերվում են «բարեխիղճ վայրենիները», որոնք կարողացել են ստեղծել իրենց համայնքը եվրոպացիների համար խորթ գիտակցությամբ և արդար հիմքով։
Կարծիքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վեպը գովաբանական գրախոսականի է արժանացել գիտական «Journal des savants» (1736) հանդեսում։
Հետաքրքիր փաստ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մանգալուր կղզին հիշատակվում է Ալան Մուրի հայտնի «Ակնառու ջենթլմենների լիգան» վեպում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Versins, Encyclopédie de l'utopie et de la science fiction, p. 314
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Վեպի տեքստը Գալլիկի գրադարանում Արխիվացված 2017-12-01 Wayback Machine (pdf) (ֆր.)
- Վեպի տեքստը Internet Archive-ում