Կինոնովել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կինոնովել , խաղարկային ֆիլմի ժանր, որտեղ պատկերվում է մեկ կամ խիստ սակավաթիվ հերոսների կյանքի մեկ կամ մի քանի իրադարձություն։ Այն էպիկական պատումի փոքր ձևն է։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իտալացի ռեժիսոր Նաննի Լոյի «Պատրաստված է Իտալիայում» ֆիլմում հաշվվում է մինչև 35 նովել, ընդ որում՝ մի քանիսը շատ կարճ։ Լոյը ցուցադրում է մեզ քաղաքացիների ու գեղջուկների, հավատացյալների ու ոչ հավատացյալների, ընտանիքավոր մարդկանց ու ամուրիների, երեխաների, ծերուկների, կանանց։ Առանձին փոքրիկ դրվագները, անգամ առավել խոշոր նովելները գեթ քիչ թե շատ ավարտուն ստեղծագործության տպավորություն իսկ չեն թողնում, ասես կյանքի էջեր լինեն, որ ի մի բերվելով, ստեղծում են 60-ականների իտալական իրականության ամբողջական պատկերը։ Նմանատիպ կոմպոզիցիայով է նկարահանված նաև «Իսկական թբիլիսցին և ուրիշները» վրացական ֆիլմը։ Առանձին պատմվածքներից ֆիլմ կազմելու մեկ այլ սկզբունք է առաջադրել Վ. Շուկշինը, որի մեջ միավորվել էին արձակագրի, ռեժիսորի ու դերասանի անզուգական ընդունակություններ։ Նրա անդրանիկ ֆիլմի՝ «Ապրում է այսպիսի մի տղա», հիմքում ընկած է վաղ շրջանի պատմվածաշարը, ուր գործում են տարբեր հերոսներ։ Սցենարում այդ պատմվածքները դարձել են վիպակ՝ մեկ գլխավոր հերոսով։ Մեկ այլ «Տարօրինակ մարդիկ» ֆիլմում, Շուկշինն արդեն պարզապես միակցում է երեք պատմվածք՝ «Տարօրինակը», «Ճակատագրական կրակոցը». «Մտորումները», ստեղծելով ֆիլմ-ժողովածու։

Ֆիլմեր կինոնովել ժանրով[խմբագրել | խմբագրել կոդը]

Եռանկյունի - Հ. Մալյան

Անդրեյ Ռուբլյով- Ա. Տարկովսկի

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ի. Վայսֆելդ, Վ. Դեմին, Ռ. Սոբոլև, Վ. Միխալկովիչ. Հանդիպումներ X մուսայի հետ.{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)