Կինգ Դելյուքս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կինգ Դելյուքս
Ամբողջական անուն «Կինգ Դելյուքս» ֆուտբոլային ակումբ
Հիմնադրում 2011 թվական
Երկիր  Հայաստան
Քաղաք Աբովյան
Մարզադաշտ Քաղաքային
Տարողունակություն 5500
Լիգա Առաջին լիգա
2012/13 9
Տան դաշտ
Մրցակցի դաշտ

«Կինգ Դելյուքս» ֆուտբոլային ակումբ, հայկական ֆուտբոլային ակումբ Աբովյան քաղաքից, հիմնադրվել է 2011 թվականին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականի մրցաշրջանի ավարտին Հայաստանում հիմնադրվել է երկու ակումբ՝ «Ալաշկերտը» և «Կինգ Դելյուքսը»։ Եթե «Ալաշկերտը» վերածնվել է, ապա «Կինգ Դելյուքս»-ը նոր է ստեղծվել։ Նրա հիմնադիրը եղել է նախկինում «Կոտայքում» հանդես եկած Գագիկ Հովհաննիսյանը, որն զբաղեցրել է գործադիր տնօրենի պաշտոնը։ Հովհաննիսյանը հավատացրել է, որ ակումբն ունի հեռահար պլաններ, որոնցից գլխավորը քաղաքի ավանդույթների վերականգնումն է։ Բայց գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվել է Արմեն Սահակյանը, որը նույնպես նախկինում հանդես է եկել «Կոտայքում»։ Ակումբի պատմության առաջին հանդիպումը կայացել է հունվարի 18-ին։ «Ուլիսի» դեմ ստուգողական հանդիպման 45-րդ րոպեին միակ գնդակը խփել է Արա Հովհաննիսյանը[1]։

Ակումբն իր մասնակցությունն առաջին լիգայում սկսել է 2012/13 մրցաշրջանում։ Ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում ակումբի կազմը համալրել են Պրեմիեր լիգայում հանդես եկող ֆուտբոլիստներից Միհրան Մանասյանը («Ուլիսից»), Արա Հովհաննիսյանը («Արարատից») և այլք։ Թիմի հիմնական խաղացողները եղել են 20-23 տարեկան տեղացի ֆուտբոլիստները[2]։ Ապրիլի 15-ին թիմի ղեկավարությունը պաշտոնապես հայտարարել է այն մասին, որ 20 ֆուտբոլիստների հետ կնքվել են պայմանագրեր[3]։

Առաջնությունն սկսվել է հաջողությամբ, և թիմը հավակնել է զբաղեցնել 1-ին հորիզոնականը ու անցնել ավելի բարձր դիվիզիոն։ Թիմը որոշ ժամանակ պահպանել է առաջին հորիզոնականը և ունեցել փոքր առավելություն։ Սակայն մի քանի խաղից հետո նրան հասել են մրցակիցները, որոնցից գլխավորը եղել է «Ալաշկերտը»։ 17-րդ տուրում կայացել է որոշիչ հանդիպում մրցաշարային աղուսյակում առաջատարի տեղի համար, որտեղ «Կինգ Դելյուքսը» պարտություն է կրել։ 18-րդ տուրում թիմը ոչ-ոքի է խաղացել առաջնության վերջին տեղն զբաղեցրած թիմի հետ, իսկ մի քանի օր հետո ակումբի ղեկավարությունը հայտարարել է առաջնությունից ակումբի դուրս գալու և կազմալուծման մասին։ Մի քանի խաղացողներ տեղափոխվել են Պրեմիեր լիգայի ակումբների պահեստային թիմեր, որ հանդես էին գալիս Առաջին լիգայում, ինչպես նաև «Ալաշկերտ»։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]