Կիլիկյան Հայաստանի թատրոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Կիլիկիայի թատրոն, ստեղծվել ու զարգացել է միջնադարյան աշխարհիկ կյանքի գեղարվեստական արտահայտության քաղաքային արդյունքում։ Զարգացել է գրական մշակույթից անկախ, առաջավորասիական երգ-էպիկական ու խաղային բանահյուսության հիմքի վրա, եղել դասական միջնադարին բնորոշ թատերական համակարգերից։

Ըստ Գրիգոր Մարաշեցու (12-րդ դար) և Գրիգոր Դ Տղայի (12-րդ դար) անուղղակի վկայությունների՝ քաղաքներում եղել են մշտական խաղավայրեր կամ թատերական շենքեր՝ հրապարակով (տեսլարան, ներկայիս՝ մանեժ) և տաղավարով (խորան, ներկայիս՝ կոգիս)։ Ներկայացվել են միմոս, ինտերմեդիաներ, կատակային և թեմատիկ տեսարաններ (դիմակներով), տեղի են ունեցել հեծելախաղեր, կրկեսային ցույցեր և այլն։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png