Կիերեն Հաթչիսոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կիերեն Հաթչիսոն
Ծնվել էհոկտեմբերի 9, 1974(1974-10-09) (49 տարեկան)
ԾննդավայրՕքլենդ, Նոր Զելանդիա
Քաղաքացիություն Նոր Զելանդիա
Մասնագիտությունդերասան, կինոդերասան և հեռուստատեսային դերասան
ԱմուսինՆիքոլ Թուբիոլա

Կիերեն Ռոբերտ Հաթչիսոն (անգլ.՝ Kieren Robert Hutchison, հոկտեմբերի 9, 1974(1974-10-09), Օքլենդ, Նոր Զելանդիա), նոր զելանդացի դերասան։ Ծնվել է Օքլենդ քաղաքում։

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Երբ Կիերենը 14 տարեկան էր, նրա ծնողները՝ Սյուն և Սթիվը, ավագ եղբայր Դեյմենը և կրտսեր եղբայր Ջեմին Օքլենդից տեղափոխվեցին Ֆանգարեյ։ Այստեղ նա սկսեց ծանոթանալ թատրոնին։ 1989-1993 թվականների ընթացքում Կիերենն անցկացրեց երեք թատերաշրջան Նորթլենդի երիտասարդական թատրոնում և մեկ թատերաշրջան Hawkes Bay Youth Drama School-ում[1]։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաթչիսոնը հատկապես հայտնի է դարձել նոր զելանդական «Shortland Street» սերիալում Ջոնաթհան ՄաքՔենայի, «One Tree Hill» սերիալում Էնդի Հարգրոուվի[2], «Wildfire» ֆիլմում Քերի Քոնելի և «Monarch Cove» (2006) ֆիլմում Ջեք Փրիսթոնի մարմնավորած դերերից հետո[3]։ Նա մարմնավորել է Էռնստ Ռոբինսոնին «Շվեյցարական Ռոբինսոն ընտանիքի արկածները» (1997) և Ուիլյամ Թելին «Ուիլյամ Թելի լեգենդը» (1998) ֆիլմերում։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է Նիկոլ Թուբիոլայի հետ, ունեն երկու որդի[2]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1996 թվականին Կիերենին առաջարկեցին նկարահանվել 9 մասից բաղկացած «Շվեյցարական Ռոբինսոն ընտանիքի արկածները» ֆիլմում, և նույն տարվա երկրորդ կեսին նա այդ նպատակով տեղափոխվեց Ուելինգթոն։ Նկարահանումներին մասնակցելու համար Կիերենը վեց շաբաթ անցկացրեց Ֆիջիում։ Համաձայն Կիերենի խոսքերի` ինքն այնտեղ մեծ բավականություն է ստացել՝ հանդիպելով Ռիչարդ Թոմասին (ով ֆիլմում մարմնավորել է Կիերենի հոր՝ Դեյվիդ Ռոբինսոնի դերը)։ Նրանք առ այսօր լավ ընկերներ են։

2000 թվականի հունվարին Կիերենը տեղափոխվել է Լոս Անջելես՝ որոշ գործնական կապեր հաստատելու։ Մայիսին վերադառնալով Նոր Զելանդիա՝ «Կլեոպատրա 2525» ֆիլմում Ջոնիին մարմնավորելու առաջարկ է ստացել։ Հուլիսին Կիերենը սկսել է իր առաջին ցուցադրական ֆիլմի աշխատանքները, որի թրիլերը վերնագրվել է այսպես՝ «Ոչ ոք չի կարող լսել քեզ»[1]։

Ֆիլմ
Տարի Բնօրինակ անվանում Դեր Նշումներ
1993 «Shortland Street» Ջոնաթհան ՄաքՔենի 1993–1996, 2011
1995 «Riding High» Սթիվեն Բրիգհոն 27 դրվագ
«Xena: Warrior Princess» Թելիս 1 դրվագ
1998 «The Adventures of Swiss Family Robinson» Էռնստ Ռոբինսոն 30 դրվագ
«Young Hercules» Օրփեուս 3 դրվագ
«The Legend of William Tell» Ուիլյամ Թել 16 դրվագ
2000 «Cleopatra 2525» Ջոնի 1 դրվագ
2001 «No One Can Hear You» Ռոբերտ Փլեյեր
2004 «Charmed» Միչ 1 դրվագ
«One Tree Hill» Էնդի Հարգրոուվ 2004–2008
19 դրվագ
2006 «Sea of Fear» Թոմ
«Monarch Cove» Ջեյք Փրեսթոն 14 դրվագ
«Wildfire» Քերի Քոնելլի 2006–2007
11 դրվագ
2008 «Polar Opposites» Բրեդլի Հեռուստաֆիլմ
2009 «Flower Girl» Ստեֆան Բենքս Հեռուստաֆիլմ
«Ghost Whisperer» Ջեք Փիմսլեր 1 դրվագ
2010 «CSI: NY» Ֆինեգան Հենսարդ 1 դրվագ
«Castle» Քոդի Դոնելի 1 դրվագ
2013 «Grimm» Էնդր 1 դրվագ
2014 «Perfect On Paper» Բոբ Լեվիս Հեռուստաֆիլմ
2017 «Ryan Hansen Solves Crimes on Television» Էդիսոն Օուներ 1 դրվագ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 www.kierenhutchison.com
  2. 2,0 2,1 «Kennels offer villas for pooches». [The Press-Enterprise (California). 2007 թ․ փետրվարի 18. Վերցված է 2010 թ․ փետրվարի 24-ին.(չաշխատող հղում)
  3. Shattuck, Kathryn (2006 թ․ նոյեմբերի 4). «What's on tonight». The New York Times. Վերցված է 2010 թ․ փետրվարի 24-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]