Jump to content

Կեչու ծառուղի (Պետրոզավոդսկ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կեչու ծառուղի
Երկիր Ռուսաստան
Գտնվում էՊետրոզավոդսկ
Երկարություն0,9 կմ

Կեչու ծառուղի (ռուս.՝ Берёзовая аллея), փողոց  Ռուսաստանի Կարելիայի Հանրապետության Պետրոզավոդսկ քաղաքում, Դրևլյանկա բնակելի թաղամասում։ Ձգվում է Լոսոսինսկի խճուղուց մինչև Սիկտիվկարի փողոց, Պոպովի փողոցի և Լեսնոյ պողոտայի միջև։ Ներառված է Պետրոզավոդսկ քաղաքի հասցեների ցուցակում։

Կեչու ծառուղին Պետրոզավոդսկ քաղաքի Դրևլյանկա բնակելի թաղամասի մի մասն է։ Շենքերի կառուցումն իրականացվել է 1976 թվականից, Պետրոզավոդսկի խոշորապանել տնաշինության տրեստի ուժերով[1]։ 1986 թվականի ապրիլի 25-ին փողոցը ստացել է իր անվանումը՝ Կեչու ծառուղի։ Մինչև 1987 թվականի հոկտեմբերի 13-ը սկսվել է Հեյկոնենի փողոցից (ներառում էր ներկայիս Ինտերնացիոնալիստների բուլվարը)[2]։ 1997-1998 թվականներին ծառուղում կառուցվել է հորատանցքով շատրվան։ Մի քանի տարի անց հորատանցքը փակվել է։

2005 թվականին Կեչու ծառուղու վերջում հիմնադրվել է, իսկ 2010 թվականին օծվել է մեծ նահատակ Պանտելեիմոնի տաճարը։ Եկեղեցին օծել է Պետրոզավոդսկի և Կարելիայի արքեպիսկոպոս Մանուելը։ Եկեղեցին կառուցվել է ճարտարապետ Ի. Կաբանովայի նախագծով։ Սա Կարելիայի առաջին ուղղափառ եկեղեցին է, որն ունի մկրտարան[2]։

2010 թվականին փողոոցի երկայնքով կառուցվել է ժամանակակից մանկական խաղահրապարակ։ Ծառուղում տեղակայված են բնակելի տներ, խանութներ, դպրոցներ, փոստային բաժանմունքներ, բանկեր և Էներգոսբիտի շենքը[2]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «История микрорайона Древлянка». Централизованная библиотечная система. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 25-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 25-ին.