Կեչե (գլխարկ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կեչե կրող տղամարդ Պրիզրենի Հասից (Կոսովոյի հարավ-արևմուտք)

Կեչե (ալբ․՝ qeleshe, plis, qylaf[1]), ալբանական ազգային գլխարկ գդակի տեսքով սպիտակ գույնի` առանց եզրերի: Այն լայնորեն տարածված է ալբանացիներով բնակեցված տարածքներում և այժմ հանդիսանում է ալբանական ժողովրդական զգեստների մի մասը: Գլխարկի բարձրությունը տատանվում է մի տարածաշրջանից մյուսը Высота шапочки варьируется от региона к региону.[1]:

Ծագումնաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

plis (կեչե) կրող երիտասարդ ալբանացի զինվորի դիմանկար: Կտավ, յուղաներկ: Նկարիչ Շառլ Բարգ (1826—1883):

Ալբաներեն. def. sin. qeleshja կամ plisi, indef. pl. qeleshe կամ plisa, def. pl. qeleshet կամ plisat.

Գլխարկի ոճը նման է իլլիրիական գլխարկին[2][3]:

Քելեշե անվանումը ծագում է ալբանական «բուրդ» բառից (lesh)[4], plis բառը պրոտոալբաներեն *p(i)litja -ից է, որը կապված է գերմանական filiz, լատինական pellis և հունական πῖλος pilos բառերի հետ[5] , ինչպես նաև հայտնի է որպես պիլոս (սաղավարտ):

Արտաքին տեսք[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրդյա իրեր Կրույա քաղաքի Ազգագրական թանգարանից

Կեչեն հանդիսանում է ալբանական լեռնցիների ավանդական զգեստների մի մասը[6][7] և համարվում է Ալբանիայի ազգային խորհրդանիշներից մեկը[6]: Օսմանյան ժամանակաշրջանում սպիտակ գլխարկը, ինչպես սպիտակ ֆեսը, բնորոշում էին ալբանական ժողովուրդներին պատկանելությունը, հատկապես` մուսուլմաններին[1][8]:

Ալբանիայի հյուսիսում, որտեղ բնակվում է ալբանական գեգի էթնիկ խումբը, գլխարկն ունի հատված կիսագնդի ձև[9], իսկ Ալբանիայի հարավում, գլխարկն ավելի բարձր է, հատկապես Գիրոկաստրայի և Վլորայի մոտակայքում, բացառությամբ միայն Միզեքյե շրջանից: Ալբանիայի հարավային մասի մի շարք շրջաններում գլխարկը փոքր ելուստ ունի: Սովորաբար մեկ բրդե թաղիքը բավարար է մեկ գլխարկ պատրաստելու համար, սովորաբար, սպիտակ գույնի[9]:

Կրույա քաղաքը հատկապես հայտնի է որպես կեչեի արտադրության վայր[10]: Տիրանայի շրջանում հարսանեկան արարողությունների ժամանակ տղամարդիկ հագնում են այս գլխարկը[11]:

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Di Monaco Florindo (1999)։ Un mondo di acconciature: itinerario alla scoperta di centomila idee e misteri che vengono quotidianamente al pettine։ Edizioni scientifiche italiane։ էջ 354։ ISBN 9788881145300  «Gli Albanesi, in parte di religione musulmana, conservano del lunghissimo periodo della dominazione turca il caratteristico fez bianco {qylaf o qeleshe), autentico copricapo nazionale, la cui altezza varia da regione a regione.»
  2. Stipčević Aleksandar (1977)։ The Illyrians: History and Culture։ History and Culture Series։ Noyes Press։ էջ 89։ ISBN 0815550529։ «It is generally agreed, and rightly so, that the modern Albanian cap originates directly from the similar cap worn by the Illyrians.» 
  3. Recherches albanologiques: Folklore et ethnologie։ Instituti Albanologijik i Prishtinës։ 1982։ էջ 52։ Վերցված է 14 April 2013։ «Ne kuadrin e veshjeve me përkime ilire, të dokumentuara gjer më tani hyjnë tirqit, plisi, qeleshja e bardhë gjysmësferike, goxhufi-gëzofi etj» 
  4. Vladimir Orel (1998)։ Albanian Etymological Dictionary։ Brill Academic Pub։ էջ 219։ ISBN 9004110240 
  5. Vladimir Orel (1998)։ Albanian Etymological Dictionary։ Brill Academic Pub։ էջ 334։ ISBN 9004110240 
  6. 6,0 6,1 Andromaqi Gjergji (2004)։ Albanian Costumes Through the Centuries: Origin, Types, Evolution։ Acad. of Sciences of Albania, Inst. of Folc Culture։ ISBN 978-99943-614-4-1 
  7. Richard C. Hall (9 October 2014)։ War in the Balkans: An Encyclopedic History from the Fall of the Ottoman Empire to the Breakup of Yugoslavia։ ABC-CLIO։ էջեր 288–։ ISBN 978-1-61069-031-7 
  8. Stipčević Aleksandar (1977)։ The Illyrians: history and culture (անգլերեն)։ Noyes Press։ էջ 89։ ISBN 9780815550525։ «From among the various caps that the Illyrians wore, one can distinguish four different types. On the monument from Zenica one can see the more common type of skullcap. Fundamentally it does not differ from the present-day small, white Albanian fez known as a qeleshe.» 
  9. 9,0 9,1 Nagel (1990)։ Albania։ Nagel Publishers։ էջ 62։ ISBN 978-2-8263-0827-0։ Վերցված է 14 April 2013։ «The qeleshe, the white felt cap worn by men, was a distinctively Albanian type of headgear both within the country and beyond its frontiers" [...] "Among the mountain people of the north it was hemispherical in form; at Kukés in the form of a truncated cone» 
  10. Gillian Gloyer (2012)։ Bradt Albania։ Bradt Travel Guides։ էջ 49։ ISBN 978-1-84162-387-0։ Վերցված է 14 April 2013։ «The best place in Albania to shop for souvenirs is Kruja, where all the shops are close together in the bazaar. There are traditional felt-makers, who produce slippers and the felt caps called qeleshe» 
  11. Vaqarri Sabina (2010)։ «TRADICIONALITET DHE RISI NE DASMËN TIRANASE»։ Albanological Research - Folklore and Ethnology Series (40): 313–322