Հայաստանում հազվադեպ հանդիպում է Լոռու և Տավուշի մարզերում։ Աճում է լայնատերև կամ խառնանտառներում՝ ամռան ամիսներին՝ հողի վրա (1100- 1400մ բարձրություններում)։
Միկոռիզագոյացնող է, համակեցության մեջ է մտնում կեչու հետ։ Գլխարկը (տրամագիծը՝ 10-15 սմ) մսալի է, ամուր, բարձիկաձև։ Խոնավ եղանակին մակերեսը լորձնանում է։ Գունավորումը, կախված եղանակից, կարող է լինել բաց դեղինից մինչև գորշամոխրագույն։ Հիմենոֆորը (պըտղաբեր մասը) խողովակաձև է, մանր, կլորավուն, անկյունաձև անցքերով, սպունգանման, սկզբում՝ սպիտակ, հետագայում՝ գորշ։ Պտղամիսն ամուր է, սպիտակ, կտրվածքում՝ վարդագույն։ Ոտիկը (Երկարությունը՝ 10-20 սմ, հաստությունը՝ 3 սմ) գլանաձև է, հիմքում՝ լայնացած, սպիտակ, ունի գորշ կամ մոխրագույն թեփուկներ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված էՀայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։