Կենտրոնական քաղաքային գրադարան (Սալավատ)
Երկիր | Ռուսաստան |
---|---|
Տեսակ | գրադարան |
Սալավատի կենտրոնական քաղաքային գրադարան, Սալավատ քաղաքի ամենամեծ գրադարանը։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրադարանը ստեղծվել է 1951 թվականին Սալավատ քաղաքում[1]։ Այն տեղակայված է Շինարարների փողոցի վրա գտնվող բարաքում։ Գրադարանի առաջին տնօրենը եղել է Մարգարիտա Չիստյակովան։ Հին շենքի գրադարանի գրքային ֆոնդը կազմում էր շուրջ 2600 նմուշ։
1958 թվականին Լենինի անվան հրապարակի վրա գտնվող նոր շենք տեղափոխվելուց հետո գրադարանը դարձել է կենտրոնական։ Գրադարանում կա ընթերցանության մեծ սրահ, բաժանորդագրություն, կատալոգների սրահ և մեթոդաբանական սենյակներ։
1972 թվականին քաղաքի 9 գրադարաններ միավորվել են Կենտրոնական գրադարանի հիմքի վրա՝ մեկ գրքային ֆոնդով և մեկ ընդհանուր աշխատակազմով։ Կենտրոնական գրադարանային համակարգի տնօրենն է Լ․ Չապլիգինան[2]։
1981 թվականից սկսած Կենտրոնական քաղաքային գրադարանի տնօրենն է դառնում Տատյանա Դմիտրիևնա Գոնչարենկոն[3]։
Ներկայումս գրադարանը Սալավատ քաղաքի առաջատար գրադարանն է ու մեթոդաբանական կենտրոնը։ Այն զինված է 12 համակարգիչներով, ինտերնետ կապով և պատճենահան տեխնիկայով։
Գրադարանի Գործնական տեղեկատվության բաժնում Ռուսաստանի Դաշնության նախագահի ֆեդերատիվ կառավարական կապի և տեղեկատվության գործակալության ավտոմատացված տվյալների հիման վրա բաց է Իրավական տեղեկատվության կենտրոնը։ Գրադարանի իրավական տեղեկատվության կենտրոնի հիման վրա բաց է «Իրավական ակտերի բանկը», «Պաշտոնական պարբերական հրատարակության» կառավարական կապի դաշնային գործակալությունը, որն իր մեջ ներառում է պաշտոնական բնույթի օրենսդրական փաստաթղթեր։ Կա նաև Բաշկորտոստանայի օրենսդրական բազայի վերաբերյալ տվյալների բանկ։
1998 թվականից սկսած գրադարանում տրամադրվում են վճարովի ծառայություններ։
Գրադարանն ունի 9 մասնաճյուղ, որոնց թվում № 4 մասնաճյուղը՝ մասնագիտացված գավառագիտության մասին գրքերի[4], № 2 մասնաճյուղը՝ մանկապատանեկան գրականության[5], № 5 մասնաճյուղը՝ արվեստի մասին գրքերի մեջ, № 9 մասնաճյուղը՝ գիտահանրամատչելի, մեթոդաբանական և խաղացանկային գրականության ֆոնդով և ժաղովրդական արվեսի աուդիո-վիդեո-պահոցը։
Ֆոնդեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Ներկայումս գրադարանի գրքային ֆոնդը կազմում է 110 հազար գիրք, պարբերականների հսկայական ընտրանին՝ 200 անուն թերթ և ամսագիր՝ ներառյալ 35 տեղական և հանրապետական հրատարակություններ (ամսագրեր «Վատանդաշ», «Վիբոր», «Ունիշ» և այլն) ռուսերեն, բաշկիրերեն և թաթարերեն լեզուներով[6]։
Հետաքրքիր փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Կենտրոնական գրադարանի բաժանորդագրությունում ոչ բյուջետային միջոցներով ձեռք բերված ուսուցողական գրականությունը վճարի դիմաց 3 օրով կարելի է տուն տանել։ Հասույթը տրամադրվում է նոր գրականության ձեռքբերմանը։