Կենտրոնական Չիլի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նևադո դե Լոնգավի
Նևադո դե Լոնգավի

Կենտրոնական Չիլի, մայրցամաքային Չիլիի երեք բնական երկրամասերից մեկը։ Վերջիններիս բաժանումն իրականացվել է Արտադրության զարգացման ընկերության կողմից 1950 թվականին։ Չիլիի բնակչության մեծամասնությունը բնակվում է այստեղ։ Ընդգրկում է երեք ամենամեծ մետրոպոլիտենյան տարածքները՝ Սանտյագոն, Վալպարաիսոն և Կոնսեպսիոնը։ Կենտրոնական Չիլին ձգվում է 32° հարավային լայնությունից մինչև 37° հարավային լայնություն։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Չիլին բաժանված է հինգ հիմնական աշխարհագրական գոտիների, որոնցից մեկն էլ Կենտրոնական Չիլին է։ Չիլիի կենտրոնական հովիտը տարածվում է ծովափնյա լեռնաշղթայի (Cordillera de la Costa) ու Անդյան լեռների միջև։ Հյուսիսից կիսաանապատային շրջան է, որը հայտնի է Էլ Նորտե Չիկո անունով։ Գտնվում է 28° և 32° հարավային լայնության միջև։ Դեպի հյուսիս տեղակայված է Վալդիվյան անտառների էկոշրջանը՝ Լոս Լագոս տարածաշրջանում։ Վերջինս ներառում է Հարավային Ամերիկայի խոնավ անտառների մեծ մասը։ Կենտրոնական հովիտը բերրի հողերի տարածաշրջան է և Չիլիի գյուղատնտեսական կենտրոնը։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Չիլիի վտանգված արմավենիները Լա Կամպանա ազգային պարկում
Չիլիի վտանգված արմավենիները Լա Կամպանա ազգային պարկում
Կիլյոտա, Ռենակա, Պիչիդանգուի, Ակոնկագուա դաշտավայր
Կիլյոտա, Ռենակա, Պիչիդանգուի, Ակոնկագուա դաշտավայր
Վալպարաիսո, Տալագանտե, Սանտյագո, Սան Անտոնիո
Վալպարաիսո, Տալագանտե, Սանտյագո, Սան Անտոնիո
Չիմբարոնգո, Ռանկագուա
Չիմբարոնգո, Ռանկագուա

Կլիման բարեխառն միջերկրածովային է։ Հյուսիսից դեպի հարավ տեղումների քանակն աստիճանաբար ավելանում է։ Սանտյագոյի տարածքում ամռանը՝ հունվար և փետրվար ամիսներին, ամսական միջին ջերմաստիճանը մոտ 19.5 °C է, իսկ ձմռանը՝ հունիս և հուլիս ամիսներին` 7.5 °C։ Տեղումների ամսական միջին քանակը ոչ ավելի է, քան հունվար և փետրվար ամիսներին, իսկ հունիս ու հուլիս ամիսներին տեղումների քանակը կազմում է 69․7 մմ։ Իսկ Կոնսեպսիոնում ընդհակառակն է՝ միջին ամսական ջերմաստիճանը ամռանը որոշակիորեն ցածր է՝ մոտ 17.6 °C, բայց ձմռանն ավելի բարձր է՝ 9.3 °C, և տեղումների քանակը շատ ավելի մեծ է։ Ամռանը՝ Կոնսեպսիոնում անձրևների քանակը ամսական 20 մմ է, իսկ հունիս և հուլիս ամիսներին՝ միջինում ամսական 253 մմ։ Բազմաթիվ գետեր ավելացնում են իրենց հոսքը ձմռան անձրևների հաշվին, և գարնանը՝ Անդյան լեռների ձնահալքի հաշվին։ Ամռանը հոսքը զգալիորեն կրճատվում է։ Անդերում առատ ձյունը և ձմռան համեմատաբար մեղմ ջերմաստիճանը ստեղծում են հիանալի պայմաններ լեռնադահուկային սպորտի համար։

Սանտյագոյում տարեկան միջին ջերմաստիճանը 14 °C է։ Օվկիանոսի առկայությունը նպաստում է, որպեսզի ջերմաստիճանի կտրուկ անկում տեղի չունենա, և եթե ձյուն է տեղում տարածքում, ապա այն սովորաբար երկար չի մնում, ընդամենը` մի քանի ժամ։

Սանտյագոյում տարեկան տեղումների քանակը կազմում է 330 մմ, իսկ Վալպարաիսոյում՝ 380 մմ։ Կենտրոնական հովտի արևելյան հատվածից դեպի հարավ՝ Կոնսեպսիոնում, տեղումների քանակն աստիճանաբար աճում է մինչև 1300 մմ։

Տեղագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կենտրոնական Չիլիի տեղագրությունն ընդգրկում է Անդերին զուգահեռ տարածվող ափամերձ լեռնային շրջանները։ Երկու լեռնաշղթաների միջև ընկած տարածքը կոչվում է Կենտրոնական հովիտ, որի հյուսիսային հատվածում տեղակայված է երկրի ամենահարուստ գյուղատնտեսական հողերի որոշ մասը։ Սանտյագոյի հյուսիսային և հարավային տարածքը մրգերի խոշոր արտադրող է, ինչպես նաև՝ խաղողի, որից պատրաստում են Չիլիի լավագույն գինիները։ Թարմ մրգի արտահանումը կտրուկ աճել է 1970-ականների կեսերին, քանի որ Չիլիի բնակիչները ձմռան ընթացքում ևս հնարավորություն ունեին միրգ աարտահանել դեպի հյուսիսային կիսագնդի շուկաներ։ Մրգերից արտահանվում էին խաղողը, խնձորը և դեղձը, որոնք տեղափոխվում էին նավերում տեղակայված սառնարաններով, իսկ հատապտուղները տեղափոխվում էին օդային փոխադրումներով։

Կենտրոնական Չիլիի հարավային մասն ունի հիանալի գյուղատնտեսական հողեր, որոնց մեծ մասը սկզբում ծածկված է եղել կուսական անտառներով։ Չմշակված հողատարածքների մեծ մասը, որոնցից շատերն ունեն լեռնային տարածքներ, վերամշակվել է անտառանյութի համար՝ հատկապես բջջանյութի և թղթի արտադրության համար։ Այս ոլորտներում 1980-ական թվականների նոր ներդրումները փոխեցին տարածաշրջանի գյուղական տնտեսությունը։ Նախաանդյան բարձրավանդակներում ու ափամերձ շրջանների բարձրադիր լեռներում դեռևս առկա են կուսական անտառներ, և դրանցից մի քանիսն առանձնացված են որպես ազգային պարկեր։ Ափամերձ լեռների և օվկիանոսի միջև ընկած Կենտրոնական Չիլիի բազմաթիվ շրջաններ պարունակում են հողատարածքներ, որոնք ավելի ցածր են քան Կենտրոնական հովիտը, և ընդհանուր առմամբ բավականին հարթ են։ Ամենաերկար լողափերը կարելի է գտնել այդպիսի տեղամասերում։

Ժողովրդագրություն և տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տվյալ շրջաններն ավանդաբար համարվում են Չիլիի կենտրոնական հովտի մի մասը[1]՝

Պատմականորեն Կենտրոնական հովիտը եղել է երկրի կարևոր շրջանը՝ բնակչության խտացմամբ, և ի հավելում, այս տարածքում կենտրոնացված է երկրի տնտեսական արտադրողականության մեծ մասը։ Նրա տնտեսությունը բնութագրվում է բազմազանությամբ և, տնտեսության հիմնական բաղադրիչները բնական ռեսուրսների օգտագործումն է, ինչպիսիք են՝ պղնձի արդյունահանումը, անտառային պաշարների օգտագործումը, գյուղատնտեսությունը, գինեգործությունը, ձկնորսությունը, ինչպես նաև մանուֆակտուրային արտադրությունը։

Գլխավոր քաղաքներն են՝ Սանտյագոն, Վալպարաիսոն, Վինյա դել Մարը, Կիլպուեն, Վիլյա Ալեմանան, Կիլյոտան, Պուենտե Ալտոն, Սան Անտոնիոն, Մելիպիլյան, Ռանկագուան, Կուրիկոն, Տալկան, Լինարեսը, Չիլյանը, Կոնսեպսիոնը, Տալկաուանոն, Կորոնելն ու Լոս Անխելեսը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]