Կենսաշերտագրությունը և չորրորդական երկրաբանությունը Հայաստանում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կենսաշերտագրությունը հետազոտությունների արդյունքների հիման վրա կազմվել են տարածաշրջանի տարբեր մասշտաբների երկրբանական քարտեզներ, ինչպես նաև պարզաբանվել տեկտոնիկայի, մագմայականության, մետաղագոյացման կարևոր հարցեր։ Բրածո կենդանիների և բուսական մնացորդների հետազոտությունների շնորհիվ մշակվել են տարածքի ֆաներոզոյի առաջացումների շերտագրական ստորաբաժանման սխեմաներ։ Կատարվել է դևոնի, պերմի, տրիասի նստվածքների հարկային և զոնալ մասնատումը, հայտնաբերվել են երկրբանական ընդմիջումներ պալեոզոյի հիմնական շերտագրական ստորաբաժանումների միջև (Ռ. Առաքելյան, Մ. Աբրահամյան, Ա. Գրիգորյան)։

Մշակվել են յուրայի և կավճի նստվածքների հարկային և զոնալ ստորաբաժանման սխեմաները՝ ըստ միջազգային անվանակարգի (Ա. Ասլանյան, Վ. Եղոյան, Ա. Աթաբեկյան, Վ. Հակոբյան, Ն. Ազարյան և ուրիշներ), պալեոգենի զոնալ ստորաբաժանման բացառիկ մանրամասն ու ամբողջ, սխեման, որի կտրվածքները Միջերկրածովային գոտու սահմաններում ունեն շերտատիպային նշանակություն (Ա. Գաբրիելյան, Հ. Սարգսյան, Ա. Վեհունի, Ս. Գրիգորյան, Հ. Պտուղյան և ուրիշներ)։ Մշակվել է պլիոցեն-չորրորդական դարաշրջանների գոյացումների ժամանակաշերտագրական սխեման, հիմնավորվել է դրանց սահմանը, ստորաբաժանվել են Սևանա լճի հոլոցենի նստվածքները, պարզաբանվել է լճի ու նրա ավազանի լանդշաֆտների առաջացման ու զարգացման պատմությունը (Լ. Վարդանյանը, Կ. Պաֆենհոլց, Ն. Դումիտրաշկո, Ե. Միլանովսկի, Ա. Ասլանյան, Ս. Բալյան, Լ. Ավագյան, Յու. Սայադյան և ուրիշներ)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։