Կենսաբազմազանության միջազգային օր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Պաստառ (2004)

Կենսաբազմազանության միջազգային օր (ՄԱԿ-ի մյուս պաշտոնական լեզուներով՝ անգլ.՝ International Day for Biological Diversity, արաբ․՝ اليوم الدولي للتنوع البيولوجي‎‎, իսպ.՝ Día Internacional de la Diversidad Biológica, չինարեն՝ 生物多样性国际日, ֆր.՝ Journée internationale de la diversité biologique), ամենամյա տոն, որը նշվում է 2001 թվականից՝ մայիսի 22-ին[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջազգային օրը հռչակվել է 1995 թվականին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հատուկ բանաձևով (No. A/RES/49/119)՝ հիմք ընդունելով կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի խորհրդաժողովի հանձնարարականը, որը տեղի է ունեցել 1992 թվականին[2]։ Բանաձևով օրը նշանակվել է դեկտեմբերի 29-ին, երբ ուժի մեջ է մտել հռչակագիրը։ Բայց հետագայում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան կենսաբազմազանության միջազգային օրը տեղափոխել է մայիսի 22-ին՝ կոնվենցիայի ստորագրման օրը ( № A/RES/55/201 բանաձև)։ Տեղափոխությունը, որն արվել է 2000 թվականին հռչակագրի խորհրդաժողովի մասնակիցների կողմից, նպատակ ուներ իրադարձության նկատմամբ ավելի շատ ուշադրություն հրավիրել։

Պարբերաբար հրապարակվում են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ուղերձները կենսաբազմազանության միջազգային օրվա կապակցությամբ։ 2005 թվականի ուղերձում, մասնավորապես, ասվում է, որ կենսաբազմազանությունը գործոն է, որի վրա հիմնվում է կայուն զարգացումը, և որն ապահովում է հասարակության պաշտպանությունը անկանխատեսելի ցնցումների հետևանքներից։

Օրվա թեմա[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2021 թվական - «Մենք #ForNature լուծման մասն ենք»[3]
  • 2020 թվական - «Մեր լուծումները հանուն բնության»
  • 2019 թվական - «Մեր Կենսաբազմազանությունը, մեր Սնունդը, մեր Առողջությունը»
  • 2018 թվական - «Կենսաբազմազանության ոլորտում կենսագործունեության 25-ամյակի տոնում»
  • 2017 թվական - «Կենսաբազմազանություն և կայուն զբոսաշրջություն»
  • 2016 թվական - «Կենսաբազմազանության թեմատիկայի արդիականացում, մարդկային կյանքերի և նրանց ապրուստի միջոցների աղբյուրի պահպանում»
  • 2015 թվական - «Կենսաբազմազանություն՝ կայուն զարգացման նպատակով»
  • 2014 թվական - «Կղզիների կենսաբազմազանություն»
  • 2013 թվական - «Ջուր և կենսաբազմազանություն»
  • 2012 թվական - «Ծովերի կենսաբազմազանություն»
  • 2011 թվական - «Անտառների կենսաբազմազանություն»
  • 2010 թվական - «Կենսաբազմազանություն զարգացման և աղքատության բեռի թեթևացման համար»
  • 2009 թվական - «Զավթողական օտար տեսակներ»
  • 2008 թվական - «Կենսաբազմազանություն և գյուղատնտեսություն»
  • 2007 թվական - «Կլիմայի փոփոխություն և կենսաբազմազանություն»
  • 2006 թվական - «Կենսաբազմազանության պաշտպանությունը չոր վայրերում»
  • 2005 թվական - «Կենսաբազմազանություն․ կյանքի ապահովագրություն մեր փոփոխվող աշխարհում»
  • 2004 թվական - «Կենսաբազմազանություն․ սնունդ, ջուր և առողջություն բոլորի համար»
  • 2003 թվական - «Կենսաբազմազանություն և պայքար աղքատության դեմ․ կայուն զարգացման մարտահրավերներ»
  • 2002 թվական - «Նախատեսված է անտառային կենսաբազմազանության համար»

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Convention on Biological Diversity (CBD) page for IBD»։ Վերցված է April 21, 2011 
  2. «The Millennium Ecosystem Assessment»։ Վերցված է May 22, 2020 
  3. «International Day for Biological Diversity – 22 May»։ Convention on Biological Diversity։ Արխիվացված է օրիգինալից May 19, 2019-ին։ Վերցված է May 22, 2019 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]