Կենդանիների դիսպանսերացում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կենդանիների դիսպանսերացում, անասնաբուժական միջոցառումների պլանային համակարգ, որի նպատակն է կենդանիների առողջության պահպանությունը, դրանց մթերատվության բարձրացումը և բարձր մթերատու առողջ հոտի ստեղծումը։ Տնտեսություններում և համալիրներում դիսպանսերացում անցկացնում են տարեկան 2 անգամ՝ գարնանը և աշնանը։ Դիսպանսերացում կատարում են անասնաբույժը, տնտեսության վարչությունը և անասնաբուծական ծառայության ներկայացուցիչները։ Խոշոր կենդանիներին զննում են ըստ սխեմայի (մանրերին՝ ընտրողաբար). ընդհանուր հաբիտուսը, մարմնի ջերմաստիճանը, անոթազարկը, շնչառությունը, ավշային հանգույցների մակերեսի վիճակը, մաշկը, տեսանելի լորձաթաղանթները։ Երբեմն (նշանների առկայության դեպքում) անհրաժեշտ են նպատակային հետազոտություններ (արյան, մեզի, կղանքի քննությունները, էլեկտրասրտագրությունը և այլն)։ Ստացված տվյալները ընդհանրացնում են, վերլուծում և մշակում առաջարկություններ կենդանիների հիվանդությունները կանխելու ուղղությամբ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։