Կեղծ քաղաքակրթություն (երաժշտական ֆիլմ) (բուլղար․՝ Криворазбраната цивилизация / Krivorazbranata tsivilizatsiya), 1974 թվականինԲուլղարիայի ազգային հեռուստատեսությամբ թողարկված երգիծականհեռուստատեսայիներաժշտական ֆիլմ է, որը նկարահանվել է Հաչո Բոյաջիևի կողմից, դերասաններ Գեորգի Պարցալևի, Գեորգի Կալոյանչևի, Ռուժա Դելչևայի, Նիկոլա Անաստասովի, Լորա Կերանովայի և Զորկա Դիմիտրովի մասնակցությամբ։ Աշխատանքը երաժշտական հարմարեցում է, որը հիմնված է բուլղարական դրամատուրգ Դոբրի Վոյնիկովի 1871 թվականի դասական պիեսի վրա։ Երաժշտության հեղինակը Դեչո Տարալեժկովն է։
Կեղծ քաղաքակրթություն հեռուստատեսային երաժշտական ֆիլմը թողարկվել է «Հեռուստատեսության թատրոն» կոչվող հաղորդման շրջանակներում, որը հայտնի ծրագիր է և իրականացվել է բուլղարական հեռուստատեսությունում 1970-ական և 1980-ական թվականների ընթացքում։ Ժողովրդական վարվելաձևով երաժշտական ֆիլմը ժխտում է օտար ձևաչափիի վարքի և նմանակման «նորաձև» միտումները։ Ճշգրտորեն ընտրված դերասանական կազմը, որում ընդգրկված են բուլղարական առաջատար երգիծական դերասաններից ոմանք, վառ բեմանկարչությունը, ինչպես նաև անմոռանալի երաժշտությունը, այդ ստեղծագործությունը վեր են ածել բուլղարական կատարողական արվեստի դասական օրինակի[1]։