Կելիմուտու
| Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
|
Կելիմուտու ինդոն.՝ Kelimutu | ||
| Կոորդինատներ | 8°46′12″S 121°49′12″E / 8.77000°S 121.82000°E | |
| Տեղագրություն | Ֆլորես (կղզի) | |
| Երկիր | Ինդոնեզիա | |
Lua error in Մոդուլ:Location_map at line 526: Unable to find the specified location map definition: "Module:Location map/data/Ինդոնեզիա" does not exist. | ||
Կելիմուտու (ինդոն.՝ Kelimutu), 1639 մ բարձրությամբ հրաբուխ ինդոնեզական Ֆլորես կղզու վրա։ Երեք խառնարանային լճերի պատճառով, որոնցից յուրաքանչյուրն ունի իր գույնը, Կելիմուտուն հանդիսանում է զբոսաշրջային հանրահայտ տեսարժանություն։ Հրաբխի վերջին հայտնի ժայթքումը գրանցվել է 1968 թվականին։
Կելիմուտու երեք լճերը, որոնցում լուծված են տարբեր հանքանյութեր, մի քանի տարիների ընթացքում փոխում են իրենց գույնը սևից մինչև փիրուզագույն, կարմրադարչնագույն կամ կանաչ։ Հրաբխի արևմտյան լիճը կոչվում է Տիվու Աթա Մբուպու (ծերերի լիճ), մյուս երկուսը կոչվում են Տիվու Նուա Մուրի Կոոխ Տաի (տղաների և աղջիկների լիճ) և Տիվու Աթա Պոլո (կախարդված լիճ)։
Հրաբխի ստորոտում գտնվող Մոնի գյուղի բնակիչները հավատում են, որ մահացածների հոգիները գնում են այդ լճերը և դրանց գույների փոփոխությունը նշանակում է, որ նրանք զայրացած են։ Գյուղից հրաբուխի գագաթը կարելի է բարձրանալ երեք ժամում, կամ շատ ոլորապտույտ ժապավենաձև ճանապարհով հասնել այնտեղ բեմոյով։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կելիմուտու» հոդվածին։ |
| ||||||
