Կաքավի գովքը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կաքավի գովքը
Տեսակբանաստեղծություն
Ձևբանաստեղծություն
ՀեղինակՀովհաննես Թումանյան
Բնագիր լեզուհայերեն
Գրվել էհայտնի չէ
Հրատարակվել է1850 թվական
ՎիքիդարանԿաքավի գովքը

Կաքավի գովքը, Հովհաննես Թումանյանի ստեղծագործություններից մեկը, որի գրության թվականը հայտնի չէ։

Ստեղծման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Կաքավի գովքը» բանաստեղծության ակունքը ժողովրդական է։ Ի սկզբանե տպագրվել է 1850 թվականին «Բազմավեպ» ամսագրում՝ «Վանեցվոց երգ կաքավու» վերնագրով, իսկ 1860 թվականին՝ Մ․ Միանսարյանի «Քնար հայկականում»։ Ժողովրդական երգի 6 քառատողից Թումանյանը ընտրել է 4-ը՝ Վանի բարբառը վեր ածելով գրական-ժողովրդական լեզվի և փոխվելով մի շարք տողեր և բառեր[1]։

Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի Թումանյանի ֆոնդի № 1355-ում պահվում է 1908 թվականի Բաքվում հրատարակված «Բանաստեղծություններ» շարքում հեղինակի սեփական օրինակը, որտեղ Թումանյանը բազմաթիվ ուղղումներ է արել, որոնք մեծ մասամբ մտել են հետագա հրատարակության մեջ։

Առաջին անգամ, «Կաքավի երգը» վերնագրով և «ժողովրդական» ենթավերնագրով, տպագրվել է 1907 թվականի Հասկեր ամսագրի I համարի 5-րդ էջում, այնուհետև՝ Բաքվում հրատարակված Բանաստեղծություններ շարքի 99-100-րդ էջերում։ Արտատպվում է 1922 թվականին Կոստանդնուպոլսում հրատարակված «Բանաստեղծություններ» շարքից։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Երկերի Լիակատար Ժողովածու, Բանաստեղծություններ, Առաջին հատոր. Երևան: «ՀՍՍՀ ԳԱԱ Մ․ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ». 1988. էջ 611-612.