Կաքավաղբյուր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կաքավաղբյուր, աղբյուր Ադրբեջանի Շահբուզի շրջանում։ Բխում է Կաքավասար լեռան արևմտյան լանջերից և, միախառնվելով այլ ջրերի, ձախից թափվում է Շահապոնքի գետը։

Ավանդություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մի որսկան այստեղ կաքավի բուն է գտնում՝ ձագերը միջին։ Սատանայի թելադրանքով նա քանդում է բունը և ոչնչացնում կաքավի ձագերին։ Մայր կաքավը տեսնելով ավերված բունն ու ոչնչացված ձագերին, սկսում է սուգ ու լաց անել։ Նրա արտասուքներից աղբյուր է գոյանում, ինքն էլ շատ չանցած անշնչանում է։ Բարեխիղճ մարդիկ թաղում են կաքավին, քար գցում գերեզմանին, քարի տակից նով անցկացնում, որից սկսում է հոսել այս սառն աղբյուրը[1][2][3][4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Արամ Ղանալանյան (1969). Ավանդապատում. Երևան: Հայկական ՍՍՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ.
  2. Մովսես Խորենացի. Պատմութիւն Հայոց. էջեր Գիրք Ա, Գլուխ Ի.
  3. Մանուկ Աբեղյան (1899). Հայ ժողովրդական առասպելները Մովսես Խորենացու Հայոց պատմության մեջ. Վաղարշապատ.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  4. Г. Халатьянц (1896). Армянский эпос в Истории Армении Моисея Хоренского. Москва.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)